Նորություն

Result 325

Dialogue4Progress: Քննարկում Ազգային ժողովում՝ ուղղված ՔՀԿ-ների ֆինանսական կայունությանը

Հուլիսի 10-ին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախաձեռնությամբ և Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Ծովինար Վարդանյանի հետ համագործակցությամբ խորհրդարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում։ Քննարկմանը ներկա էին ՔՀԿ ոլորտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները։ Օրակարգի գլխավոր թեման ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների համակարգի ներդրումն […]

Տեսնել ավելին

Dialogue4Progress. Քննարկում՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների շուրջ ՀՀ ՖՆ և Վարչապետի աշխատակազմի մասնակցությամբ

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի Dialogue4Progress հարթակի շրջանակներում կազմակերպված կարևոր քննարկում՝ նվիրված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծին։ Միջոցառումը նպատակ ուներ համատեղ քննարկել ՔՀԿ ներկայացուցիչների հետ նախագծի մանրամասները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի […]

Տեսնել ավելին

ՀԿ Կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԱՍՀՆ 2027-2029թթ. ՄԺԾԾ-ի հանրային քննարկմանը

Հունիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել էր 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի, ներառյալ՝ 2027 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի քննարկումը՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ:  «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից քննարկմանը մասնակցել է կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը և երիտասարդ բյուջետային մասնագետ Նանե Մխիթարյանը։  Հանրային քննարկամանը ԱՍՀՆ […]

Տեսնել ավելին

CivicLab. Երիտասարդները՝ համայնքային փոփոխությունների նախաձեռնողներ

Մայիս ամիսը ՀԿ Կենտրոնի համար նշանավորվեց երիտասարդների հզորացմանն ուղղված «CivicLab – Երիտասարդների մասնակցության և առաջնորդության հարթակ» ծրագրի մեկնարկով։ Ծրագրի առաջին փուլը՝ Քաղաքացիական կրթության աշխատարանները, հնարավորություն ընձեռեց Վանաձոր խոշորացված համայնքի ակտիվ երիտասարդներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և զարգացնելու գործնական հմտություններ։ Ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների շարքը կառուցված էր երիտասարդների առաջնորդության և քաղաքացիական ներգրավվածության խթանման սկզբունքով։ Մասնակիցները սկսեցին […]

Տեսնել ավելին

Համայնքային կարիքների գնահատում՝ հանուն կայուն զարգացման

 Մայիս ամսվա ընթացքում ՀԿ Կենտրոնի թիմը հանդիպումներ ունեցավ «Դիլիջան ազգային պարկին» հարակից թիրախային 10 բնակավայրերի բնակիչների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։ WWF Հայաստանի «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչ շրջանակներում իրականացվող այս կարևոր փուլի նպատակն է իրականացնել համայնքների կարիքների արագ գնահատում։ Անմիջական հանդիպումների և մանրամասն հարցազրույցների միջոցով թիմն […]

Տեսնել ավելին

[OGPweek] Մասնակցային կառավարման հեռանկարները. Կայացավ «Համայնքահեն ՔՀԿ-ների և կառավարության երկխոսության ֆորումը»

Բաց կառավարման շաբաթվա շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և ՀՀ վարչապետի աշխատակազմի համագործակցությամբ, ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել «Երկխոսություն հանուն առաջընթացի» խորագրով ֆորում, որը համախմբել էր համայնքահեն ՔՀԿ ներկայացուցիչներին և կառավարության պատասխանատուներին։ Միջոցառման հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) շրջանակներում իրականացվող բարեփոխումներին և վարչապետի աշխատակազմի Մասնակցային և բաց կառավարման հարցերի […]

Տեսնել ավելին

Քաղաքացիների ձայնը սոցիալական բյուջեում. կայացան առցանց քննարկումներ ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

Սույն թվականի մայիսի 14-ին և 15-ին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն անցկացրեց առցանց քննարկումներ՝ «Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Միջոցառման հիմնական նպատակն էր քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերին ներկայացնել ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի պետական բյուջեի մանրակրկիտ վերլուծությունը (2024թ. և 2025թ. ինն ամիսների կտրվածքով) և համատեղ ձևավորել ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկներ […]

Տեսնել ավելին

ՀԿ Կենտրոնը մասնակցել է ԱՍՀՆ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրերի բյուջետային քննարկմանը

Մայիսի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել էր 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի, ներառյալ՝ 2027 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի քննարկումը՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) մասնակցությամբ:  «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից քննարկմանը մասնակցել է կազմակերպության երիտասարդ բյուջետային մասնագետ Նանե Մխիթարյանը։ Քննարկումն ուղղված էր  «Երեխաների հիմնահարցեր»,  […]

Տեսնել ավելին