«ՔՀԿ-ների շահերի պաշտպանությունը անորոշության ժամանակներում». ամփոփվեց ծրագրի առցանց կրթական փուլը

Ուրախությամբ ամփոփում ենք «ՔՀԿ-ների շահերի պաշտպանությունը անորոշության ժամանակներում» ծրագրի առաջին՝ առցանց կրթական փուլը, որի ընթացքում Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ միավորվեցին՝ զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները շահերի պաշտպանության և հանրային մասնակցության ոլորտներում։

Դասընթացների ընթացքում մասնակիցները քննարկեցին շահերի պաշտպանության հիմնական սկզբունքներն ու ռազմավարությունները, հանրային մասնակցության գործիքներն ու մեխանիզմները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարական գործընթացներում, ինչպես նաև կիսվեցին իրենց երկրների փորձով, հաջողված օրինակներով և առկա մարտահրավերներով։

Առցանց հանդիպումները դարձան ոչ միայն ուսուցման, այլև համագործակցության հարթակ, որտեղ ձևավորվեցին նոր մասնագիտական կապեր, ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ և ծնվեցին տարածաշրջանային համագործակցության նոր գաղափարներ։

Այս նախագիծը հնարավոր է դարձել Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամներին տրամադրվող դրամաշնորհների շրջանակներում և իրականացվում է «Քաղաքականության և բարեփոխումների կենտրոնի», «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի և «RPR կոալիցիայի» կողմից։ Դրա բովանդակության համար պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական Միության տեսակետները։