Ընթացիկ

Result 16

WELP. Կանանց հզորացում հանուն տեղական մասնակցության

Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել ներառական և գենդերային արձագանքող տեղական ինքնակառավարումը Հայաստանում՝ մեծացնելով կանանց և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իմաստալից քաղաքական մասնակցությունը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 14 թիրախային համայնքներում՝ ընդառաջ 2026թ. ՏԻՄ ընտրություններին։ Նպատակային կարողությունների զարգացման, համայնքային մոբիլիզացման և կուսակցությունների հետ համագործակցության միջոցով ծրագիրն ուղղված է կանանց առաջնորդական պատրաստվածության բարձրացմանը, ներառական պայմանների ամրապնդմանը […]

Տեսնել ավելին

Dialogue4Influence. Քաղաքացիական հասարակության մասնակցության և ազդեցության հզորացում հանրային քաղաքականության մեջ

Ծրագրի ընդհանուր նպատակն է ուժեղացնել քաղաքացիական հասարակության հանրային ազդեցությունը Հայաստանում՝ պետական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման եւ դիվերսիֆիկացման, ինչպես նաեւ մասնակցային կառավարման մեխանիզմների զարգացման միջոցով՝ ապահովելով ՔՀԿ-ների համակարգային ներգրավումը քաղաքականությունների մշակման, մշտադիտարկման եւ հանրային ծառայությունների որակի գնահատման գործընթացներում։   ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿ 1 Նպաստել ՔՀԿ-ների ֆինանսական կայունության բարելավմանը՝ պետական ֆինանսավորման եւ հանրօգուտ գործունեության աջակցության քաղաքական եւ իրավական մեխանիզմների […]

Տեսնել ավելին

«Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղի ծրագիր

Ծրագրի նպատակն է բարձրացնել ժողովրդավարական դիմակայունությունը և քաղաքական գրագիտությունը Հայաստանի հինգ մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք) 300 երիտասարդների շրջանում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ստեղծոլով մասնագիտացված «Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղը՝ մենք պասիվ հետաքրքրությունը վերածում ենք իրազեկված քաղաքացիական մասնակցության։ Մարզային սիմուլյացիոն շրջագայությունը կներգրավի առնվազն 300 երիտասարդի Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից՝ երկօրյա […]

Տեսնել ավելին

CivicLab – Երիտասարդների մասնակցության և առաջնորդության հարթակ

Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների քաղաքացիական գիտակցությունը, առաջնորդության կարողությունները և ներգրավվածությունը տեղական ինքնակառավարմանգործընթացներում՝ խթանելով ակտիվ քաղաքացիություն և համայնքային մասնակցություն։   Ծրագրի խնդիրները՝  Բարձրացնել երիտասարդների գիտելիքների մակարդակը առաջնորդության և նախձեռնողականության վերաբերյալ  Խթանել երիտասարդների առաջնորդական կարողությունները Ինստիտուցիոնալիզացնել երիտասարդական առաջնորդության մշակույթը տեղական մակարդակում   «CivicLab – Երիտասարդների մասնակցության և առաջնորդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության […]

Տեսնել ավելին

Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է» ծրագիրը։   Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության ծրագրերի, ոլորտում պետական բյուջետային քաղաքականության թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը։   Ծրագրի հիմնական խնդիրներն են՝ Ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված […]

Տեսնել ավելին

ՔՀԿ-ների շահերի պաշտպանություն անորոշության պայմաններում

Ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել Արևելյան գործընկերության երկրներում՝ Մոլդովայում, Հայաստանում և Ուկրաինայում, տեղական և տարածաշրջանային քաղաքացիականհասարակության դերակատարների ու կազմակերպությունների կարողությունները՝ քաղաքականության երկխոսությանն ու պաշտպանությանը արդյունավետ մասնակցության համար, տարածաշրջանային փորձագետների և ՔՀԿ ներկայացուցիչների միջև փորձի բովանդակալից փոխանակման, հասակակիցների միջև փոխուսուցման և կոալիցիաների ձևավորման միջոցով։    Արդյունք 1. Մոլդովայի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիական կազմակերպություններն ավելի կարողունակ են […]

Տեսնել ավելին

MELINEE. Մոբիլիզացնելով զորեղացած առաջնորդներին. ներառականություն, ցանցային փոխգործակցություն, ներգրավվածություն և հավասարություն

«MELINEE. Մոբիլիզացնելով զորեղացած առաջնորդներին. ներառականություն, ցանցային փոխգործակցություն, ներգրավվածություն և հավասարություն» ծրագիրը ապակենտրոնացված համագործակցության նախաձեռնություն է Ստրասբուրգ (Ֆրանսիա) և Վանաձոր (Հայաստան) քաղաքների միջև։ Ծրագիրը կրում է հակաֆաշիստական դիմադրության հայազգի գործիչ Մելինե Մանուշյանի անունը։   Ծրագրի նպատակը Ծրագրի հիմնական առաքելությունն է ուժեղացնել երիտասարդ կանանց առաջնորդական հմտությունները և ստեղծել կայուն ցանց՝ հիմնված տեղական և միջազգային գործընկերների համագործակցության վրա։ […]

Տեսնել ավելին

EU Bridge. Բարձրագույն կրթության հզորացում՝ Հայաստանում եվրոպական ծրագրերի կառավարման համար

«EU Bridge. Բարձրագույն կրթության հզորացում՝ Հայաստանում եվրոպական ծրագրերի կառավարման համար» նախագիծը մշակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳՄԿ) կողմից՝ Հայաստանի, Իսպանիայի և Իտալիայի գործընկեր հաստատությունների հետ համագործակցությամբ: Ծրագիրը հաստատվել է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է «Էրազմուս+» (Erasmus+) ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակը «EU Bridge» ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը՝ […]

Տեսնել ավելին