ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում

Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄԸՀ/GIZ) կողմից իրականացվող, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության կողմիցֆինանսավորվող «Քաղաքացաիական հասարակության զարգացում Արևելյան Գործընկերությաներկրներում» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հանդես է գալիս որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասով ծառայություն մատուցող կառույց։

Ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող ՔՀԿ-ների ավելի քան 100 ներկայացուցիչներ կմասնակցեն կարողությունների զարգացման միջոցառումների։

Ծրագրի շրջանակներում.

1․ Կարողությունների զարգացման դասընթացների շարք՝

  • ռազմավարական պլանավորման,
  • դրամաշնորհային ծրագրերի դիզայնի և կառավարման,
  • ֆինանսական կայունության և ղեկավարման,
  • մարդկային ռեսուրսների կառավարման,
  • հաղորդակցության թեմաներով։

2․ Ռազմավարական և ընթացակարգային փաստաթղթերի մշակում՝

  • ռազմավարական պլան,
  • ֆինանսական կառավարման ընթացակարգեր,
  • հաղորդակցության պլան։

3․ Մենթորության ցիկլեր և փորձի փոխանակման այցեր։