Տեղի ունեցավ համատեղ ուսուցման դասընթաց-աշխատարան Դիլիջան ազգային պարկի հարակից բնակավայրերի մասնակցությամբ

Բնության պահպանությունն ու համայնքային զարգացումը կարող են ձեռք ձեռքի տալով քայլել. դրա վառ ապացույցն էր Դիլիջանում կայացած միկրոծրագրերի մշակման գործնական աշխատարանը։

«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Դիլիջան ազգային պարկին հարակից համայնքներում ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) իրականացում» նախաձեռնության շրջանակներում Դիլիջան ազգային պարկին հարակից թիրախային բնակավայրերի աշխատանքային խմբերն ու ՏԻՄ ներկայացուցիչները հավաքվել էին մեկտեղ՝ միասին ձևավորելու համայնքային կարևոր նախաձեռնություններ։

Հանդիպման սկզբում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը և WWF Հայաստանի փորձագետ Սերգեյ Հովհաննիսյանը ողջունեցին մասնակիցներին և մանրամասն ներկայացրեցին դրամաշնորհային մրցույթի պայմաններն ու հնարավորությունները։ Ողջույնի խոսքերից ու տեսական մասից հետո սկսվեց ամենահետաքրքիր՝ գործնական փուլը։ ՀԿ Կենտրոնի թիմի մենթորությամբ մասնակիցները տեղում սկսեցին աշխատել՝ գաղափարները վերածելով հստակ ծրագրային առաջարկների։

Հիշեցնենք, որ մրցույթի նպատակն է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք կնպաստեն համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը։ Յուրաքանչյուր բնակավայրից կֆինանսավորվի մեկ հաղթող միկրոծրագիր։ 

Մասնակիցների եռանդն ու համատեղ աշխատանքն արդեն իսկ հիանալի հիմք են ստեղծում մեր համայնքների կայուն ապագայի համար։

Այս նախաձեռնությունը «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ավելի լայնածավալ ծրագրի մի մասն է։ ՀԿ Կենտրոնը, համագործակցելով WWF Հայաստանի հետ, իրականացնում է ֆասիլիտացիոն և խորհրդատվական աշխատանքներ, որոնք ուղղված են համայնքների ինքնակազմակերպմանը։ Ծրագիրը ներառում է համայնքային հանդիպումների կազմակերպում, առաջնահերթությունների սահմանում և միկրոծրագրերի մշակում, որոնք կնպաստեն թե՛ բնության պահպանությանը, թե՛ բնակիչների կենսապայմանների բարելավմանը։