Programs

Result 53

Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն առաջնորդությամբ ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության և գործընկերությամբ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։     Ծրագրի […]

Տեսնել ավելին

Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի վերաբերյալ հետազոտություն

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն CIVICUS-ի շրջանակներում իրականացնում է հետազոտություն Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի վերաբերյալ։   Հետազոտությունը հիմնված է «CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման» և «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) կողմից մշակված մեթոդաբանության վրա։ Այն մասնավորապես ներառում է Կայուն զարգացման նպատակների (SDG)՝ հիմնարար ազատությունների և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ 16.10 և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության վերաբերյալ […]

Տեսնել ավելին

«Բարեգործությունը Հայաստանում» հանրային քաղաքականության հետազոտություն

2020 ապրիլից ՀԿ Կենտրոնը Ոչ-առևտրյանի իրավունքի Եվրոպական կենտրոնի աջակցությամբ նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս, այն է՝ բարեգործության մշակույթի ուսումնասիրություն Հայաստանում որպես ՀԿ-ների այլընտրանքային ֆինանսավորման ձև։   Քաղաքականության հետազոտության շրջանակներում ՀԿ Կենտրոնը՝ Կիրականացնի իրավական դաշտի ու քաղաքականությունների ուսումնասիրություն, ինչպես նաև կազմակերպությունների փորձառությունը, ինչպես նաև կքարտեզագրի այն խնդիրներն ու գործոնները, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանում բարեգործության մշակույթի […]

Տեսնել ավելին

28 մանկապարտեզի ջերմամեկուսացում

Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել թիրախ համայնքում էներգաարդյունավետության մշակույթի տարածմանը։   Ծրագրի ենթանպատակներն են՝ Բարձրացնել համայնքի էնգաարդյունավետությունը, Ձևավորել էներգաարդյունավետ վարքագիծ համայնքի շահառուների մոտ։   Ծրագրի շրջանակներում ակնկալվող արդյունքները՝ Փոխարինվել է 32,17 մ2 ոչ շարժական պատուհան (չափման մեթոդ՝ դիտարկում) Փոխարինվել է 3,8 մ2  շարժական պատուհան (չափման մեթոդ՝ դիտարկում) Տեղադրվել է նոր՝ մետաղապլաստե մուտքի դուռ՝ 5 մ2 չափի (չափման մեթոդ՝ դիտարկում) […]

Տեսնել ավելին

Վարչատարածքային բաժանման այլընտրանքային քարտեզ Սպիտակի տարածաշրջանում

2018թ.ապրիլ  ամսին ՀԿ Կենտրոնը Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության Սպիտակի տարածաշրջանում վարչատարածքային բարեփոխումների (այսուհետ՝ համայնքների խոշորացման) վերաբերյալ։   Ուսումնասիրության նպատակն է եղել քննարկել համայնքների խոշորացման հնարավոր օպտիմալ տարբերակները, Սպիտակի տարածաշրջանի 21 համայանքների համայնքապետերի և բնակիչների հետ, բացահայտել տեղական իշխանությունների և բնակիչների հիմնական սպասելիքները, ակնկալիքները և մտավախությունները՝ կապված […]

Տեսնել ավելին

ԱՐԱՀԵՏԻՑ ԱՐԱՀԵՏ՝ ԴԲԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ծրագրի նպատակն է՝ խթանել Գյուլագարակ (Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը) և Լոռի Բերդ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերը) խոշորացված համայնքների  զբոսաշրջությունը՝  համայնքային ռեսուրսների քարտեզագրման, հզորացման և հանրայնացման միջոցով:   Ծրագրի խնդիրներն են՝ Թիրախ համայնքներում  արկածային-Էկո գրավչություն ուեցող  տուրիստական երթուղիների՝ հեծանվաարահետների և քայլարշավային արահետների,  քարտեզագրում՝ ներգրավվելու […]

Տեսնել ավելին

Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը

«Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ     Ոչ ֆորմալ կրթությունը գնալով դառնում է ժամանակի պահանջ, ֆորմալ կրթության բացերը լրացնելու միջոց։ Սա փաստում է նաև այն մարդկանց քանակն ու հետաքրքրությունը, ովքեր մասնակցում են ոչ ֆորմալ կրթության շրջանակներում կազմակերպվող կրթական միջոցառումներին, ցանկանում են ունենալ […]

Տեսնել ավելին

Եկեք խաղանք հայերեն

«Եկեք խաղանք հայերեն» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ     Ծրագրի նպատակն է՝ նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանությանը, կենսունակության պաշտպանությանն ու փոխանցմանը Լոռվա բնաշխարհին բնորոշ խոհանոցի և ավանդական խաղերի գույքագրման, շտեմարանների ստեղծման և առցանց տարածման միջոցով:     Ծրագրի խնդիրներն են՝ Հետազոտել և ձևավորել  Լոռվա բնաշխարհի ուտելի բույսերի […]

Տեսնել ավելին