Քաղաքացիական մոնիտորինգ

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն իրականացնում է «Քաղաքացիական մոնիտորինգ» ծրագիրը Թրանսփարենսի Ինթերնեշնլի աջակցությամբ։

Ծրագրի նպատակը.
Նպաստել համայնքային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ համայնքային հողերի մասնակցային մոնիտորինգի, գույքի օտարման և վարձակալության գործընթացների միջոցով:

Խնդիրները․
1. Աջակցել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 6 համայնքներում դիտորդական խմբերի ձևավորմանը.
2. Աջակցել Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի 6 համայնքներում համայնքային հողերի, գույքի օտարման և վարձակալության գործընթացների մասնակցային մոնիտորինգին.
3. Բարձրացնել մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկվածության մակարդակը: