Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը «Արազա» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհների շրջանակներում՝ ԵՄ միջոցներով։

Ծրագրի նպատակն է աջակցել ժողովրդավարական կառավարման կայացմանը որոշումների ընդունման գործընթացում՝ քաղաքացիական մասնակցության բարձրացման միջոցով:

Հատուկ նպատակներ`

  • Կառավարության գործադիր ճյուղում ՔՀԿ-ների ինստիտուցիոնալացված մասնակցային մեխանիզմների խթանում:
  • Համագործակցային կառավարման պրակտիկայի ուժեղացում պետական քաղաքականության մշակման պրոցեսներում:

 Հիմնական գործողություններ

  • Նախարարություններին կից հանձնաժողովների ընթացակարգերի և գործողությունների մոնիտորինգ և վերլուծություն:
  • Արդյունքների և առաջարկությունների ներկայացում նախարարություններին:
  • Քաղաքականության մշակման գործընթացներում ավելի շատ գործընկերներ ներգրավելու համար նախարարությունների իրազեկման բարձրացման մեխանիզմների հզորացում: Հանրային հաղորդակցման և հարաբերությունների վերաբերյալ 2-օրյա դասընթաց:
  • Նախարարություններին կից հանձնաժողովներում ՔՀԿ-ների արդյունավետ ներգրավման քարոզարշավի համար 18 նախարարությունների համար հաղորդակցման ռազմավարությունների մշակում:
  • Նախարարություններին կից հանձնաժողովներում ներգրավված  նախարարությունների և ՔՀԿ-ների կարողությունների զարգացում: Դասընթացներ հետևյալ թեմաներով՝ քաղաքականության վերլուծությունը, համագործակցային կառավարում, ցանցային և պետական քաղաքականության ծրագրերի բյուջետավորում:
  • Տարածաշրջանային ՔՀԿ-ների շրջանում առկա մասնակցային մոդելի մասին իրազեկության բարձրացում: Բոլոր 18 նախարարություններում կազմակերպվող հանձնաժողովների յուրաքանչյուր հանդիպման վերաբերյալ մամլո հաղորդագրությունների պատրաստում և տարածում, բոլոր 18 նախարարություններում անցկացվող հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակում արդեն գործող տեղեկատվական ռեսուրս կենտրոնի` Ինֆոտան միջոցով:
  • Նախարարություններին կից հանձնաժողովների անդամների և քաղաքականության մշակման հարցերի/ոլորտների ՔՀԿ որոշակի ցանցերի միջև փոխհարաբերությունների դյուրացում:Արդեն գոյություն ունեցող խնդիրների/ոլորտային ցանցերի քարտեզագրում, ցանցերի և նախարարություններին կից հանձնաժողովների միջև ոլորտային հանդիպումների կազմակերպում:
  • ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել առցանց հարթակի վերաբերյալ հանրային ներկայացումներ:
  • Բոլոր ՔՀԿ-ների համար կազմակերպել անվճար բաժանորդագրության մոդելի ներկայացում` նորություններ և  թարմեցումներ ստանալու համար:
  • Հարթակի լուրերի/նոր օրենսդրական նախագծերի տարածում ՀԿ Կենտրոնի, Արազա ՀԿ-ի և Ինֆոտան առկա ցանցերի միջոցով:
  • Վերահսկել և ԱԺ-ին ներկայացնել առցանց արձագանքման գործընթացի արդյուքները Օրենսդրական նախագծերի վերաբերյալ :
  • Տեղեկատվության տարածում եռամսյակային տպագիր նյութերի / յուրաքանչյուր եռամսյակում 50 օրինակ/ և ծրագրի վերաբերյալ գրքույկի /ընդհանուր 100-200 հատ/ միջոցով:
  • ՔՀԿ-ների մասնակցության կազմակերպում Ազգային ժողովի նիստերին օնլայն և օֆլայն միջոցներով:
  • Խիստ կարևոր հարցերի վերաբերյալ մամուլի ասուլիս: