Նորություն

Result 326

ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը՝ Համաշխարհային ՀԿ օրվա Գլոբալ խորհրդում

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը միացել է Համաշխարհային ՀԿ օրվա (World NGO Day) Գլոբալ խորհրդին որպես գործադիր խորհրդական։ Գլոբալ խորհուրդը կամավոր հիմունքներով գործող միջազգային խորհրդատվական մարմին է։ Այն համախմբում է տարբեր ոլորտների առաջնորդների, որոնք աջակցում են նախաձեռնության զարգացմանը։ Արփինե Հակոբյանի պրոֆիլն արդեն հասանելի է worldngoday.org կայքում։ Համաշխարհային ՀԿ օրը նշվում է […]

Տեսնել ավելին

ԴՄԲ ծրագրի պիլոտավորումն ընդլայնվում է. Հուշագիր ստորագրվեց նաև Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի հետ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել նաև Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի հետ։ Հուշագիրը ստորագրել են կազմակերպության և դպրոցի ղեկավար՝ տնօրեն Գագիկ Էմինյանը։ Փաստաթուղթը սահմանում է Կողմերի համագործակցության շրջանակը՝ «Դպրոցական մասնակցային բյուջետավորում» (ԴՄԲ) ծրագիրը դպրոցում պիլոտային կարգով իրականացնելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Վանաձորի «Էվրիկա» դպրոցից հետո թիվ 13 ավագ դպրոցը […]

Տեսնել ավելին

Վանաձորի «Էվրիկա» դպրոցում ստորագրվեց հուշագիր. մեկնարկում է Հայաստանում առաջին դպրոցական մասնակցային բյուջետավորման ծրագիրը

2026թ. սեպտեմբերի 11-ին Վանաձորի «Էվրիկա» դպրոցում («Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ) ստորագրվեց համագործակցության հուշագիր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Էվրիկա» դպրոցի միջև։ Հուշագիրը ստորագրեցին կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը և Էվրիկա դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ջուլիետա Հովսեփյանը։ Փաստաթուղթը սահմանում է Կողմերի համագործակցության շրջանակը՝ «Դպրոցական մասնակցային բյուջետավորում» (ԴՄԲ) ծրագիրը դպրոցում պիլոտային […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ հանրային քննարկում-հանդիպում՝ նվիրված սոցիալական պաշտպանության բյուջեին

Oգոստոսի 28-ին տեղի ունեցավ հանրային քննարկում-հանդիպում, որը կազմակերպեց «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը՝ նվիրված ՀՀ պետական բյուջեի սոցիալական պաշտպանության ծրագրերի պլանավորմանն ու իրականացմանը։ Միջոցառումն անցկացվեց «Սոցիալական բյուջե. Երբ քաղաքացու ձայնը կարևոր է» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ՝ Աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա […]

Տեսնել ավելին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել է ՀԿ Կենտրոնի «Դպրոցական մասնակցային բյուջետավորում» կրթական ծրագիրը

«Դպրոցական մասնակցային բյուջետավորում» (ԴՄԲ) ծրագիրը, որը մշակել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, պաշտոնապես երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026թ. օգոստոսի 10-ի հրամանով։ Սա նշանակում է, որ այսուհետ Հայաստանի հանրակրթական դպրոցները կարող են պաշտոնապես ներդնել ԴՄԲ-ն՝ սովորողներին հնարավորություն տալով գործնականում սովորել՝ բացահայտել դպրոցի կարիքները,  մշակել ու ներկայացնել սեփական նախագծերը,  կազմել […]

Տեսնել ավելին

«Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ». Վանաձորում կայացավ երիտասարդական ֆորում

Օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ Վանաձորի երիտասարդական ֆորումը «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագրով։ Ֆորումին մասնակցեցին երիտասարդներ, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր, որոնք միասին անդրադարձան Վանաձոր համայնքի երիտասարդության առջև ծառացած խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։ Ֆորումը բացվեց ողջունի խոսքերով։ […]

Տեսնել ավելին

Ավարտվեց Շահերի պաշտպանության դպրոցի ուսումնական այցը Քիշնևում

Երկու օր շարունակ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 12 ներկայացուցիչներ գտնվում էին Քիշնևում՝ «Advocacy for CSOs in Times of Uncertainty» տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպված Շահերի պաշտպանության դպրոցի ուսումնական այցի ընթացքում։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի (EaP CSF) աջակցությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այցի առաջին օրը մասնակիցները ծանոթացան Մոլդովայի […]

Տեսնել ավելին

«ՔՀԿ-ների շահերի պաշտպանությունը անորոշության ժամանակներում». ամփոփվեց ծրագրի առցանց կրթական փուլը

Ուրախությամբ ամփոփում ենք «ՔՀԿ-ների շահերի պաշտպանությունը անորոշության ժամանակներում» ծրագրի առաջին՝ առցանց կրթական փուլը, որի ընթացքում Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ միավորվեցին՝ զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները շահերի պաշտպանության և հանրային մասնակցության ոլորտներում։ Դասընթացների ընթացքում մասնակիցները քննարկեցին շահերի պաշտպանության հիմնական սկզբունքներն ու ռազմավարությունները, հանրային մասնակցության գործիքներն ու մեխանիզմները, ինչպես նաև […]

Տեսնել ավելին