Programs

Result 62

ՀԿ Կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում

ՀԿ Կենտրոնը 2025-2026 թվականներին իրականացնում է կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակն է զարգացնել բազմաֆունկցիոնալ և անվտանգ կազմակերպական համակարգը։ Ծրագիրը ներառում է ֆինանսական կայունության գործողությունների պլանավորում և իրականացում, վճարովի ծառայությունների փաթեթների մշակում, ինչպես նաև դրամահավաքային արշավների ստեղծում և առաջխաղացում։ Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ՀԿ Կենտրոնի թվային և տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու մի շարք […]

Տեսնել ավելին

ՀԿ Կենտրոնի կայունության ծրագիր

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն ստանում է աջակցություն «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» կազմակերպության (ERIM, ԷՐԻՄ) կողմից իրականացվող «Democracy in Eastern Partnership (DEAP)» ծրագրի շրջանակներում՝ քաղաքացիական հասարակության և անկախ մեդիա կազմակերպությունների դիմակայունության դրամաշնորհի միջոցով։ Դրամաշնորհը նպատակ ունի ապահովել կազմակերպության գործունեության շարունակականությունը և ֆինանսական կայունությունը։ Աջակցությունը ներառում է հիմնական գործառնական ծախսերի ֆինանսավորում, ինչպես նաև դրամահավաքի […]

Տեսնել ավելին

ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում

Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄԸՀ/GIZ) կողմից իրականացվող, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության կողմիցֆինանսավորվող «Քաղաքացաիական հասարակության զարգացում Արևելյան Գործընկերությաներկրներում» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հանդես է գալիս որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասով ծառայություն մատուցող կառույց։ Ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող ՔՀԿ-ների ավելի քան 100 ներկայացուցիչներ կմասնակցեն կարողությունների զարգացման […]

Տեսնել ավելին

ՔՀԿ-ները հանուն առաջընթացի

ՔՀԿ-ները հանուն առաջընթացի ծրագիրն (Ծրագիր) իրականացվում  է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է՝ խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը՝ ֆինանսական կենսունակության ապահովման, կազմակերպական կարողությունների զարգացման և քաղաքականության մշակման շուրջ երկխոսության միջոցով։   ԳՔՀ ծրագրի իրականացման տեսլականն է՝ տեղական կազմակերպություններին և  քաղաքացիական շարժումներ նախաձեռնողներին հնարավորություն տալ ամրապնդելու […]

Տեսնել ավելին

«Քաղաքացիական Հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի ստեղծում

Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հանդես է գալիս որպես «Քաղաքացիական Հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի ստեղծման մասով ծառայություն մատուցող կառույց։   Ծրագրի նպատակն է երկարաժամկետ հեռանկարում բարձրացնել Քաղաքացիական հասարակության կայունությունը և ՔՀԿ-ների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը՝ համագործակցելով բարձրագույն […]

Տեսնել ավելին

CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում

«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։   Ծրագրի խնդիրներն են՝ Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով: Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման […]

Տեսնել ավելին

Ֆոնդհայթայթման հմտություններ համայնքների համար

Համայնքի զարգացման նոր հնարավորություններ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման ծրագրի» (ՀՀՏԶ) նախաձեռնությունն իրականություն է դառնում «ռեԱրմենիա» ակադեմիայի կողմից, որն իրականացվում է «ռեԱրմենիա» հիմնադրամի և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի հետ համատեղ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։ Այս ծրագիրը նպատակ ունի Տեղական Ինքնակառավարման Մարմիններին (ՏԻՄ) տրամադրել ֆոնդհայթայթման հմտություններ և աջակցություն՝ համայնքային նախագծերի իրագործման համար։ Ծրագրի հիմնական քայլերն են՝ […]

Տեսնել ավելին

Հյուրընկալության և սպասարկման ոլորտի մասնագիտական կենտրոնի հիմնում

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է ստեղծել/կառուցել մասնագիտական ուսուցման կենտրոն, որը կառաջարկի մասնագիտացված կրթություն և հմտությունների զարգացում՝ բավարարելու Լոռու զբոսաշրջության և ծառայությունների ոլորտների աճող պահանջները: Ծրագիրը կտրամադրի թիրախավորված մասնագիտական ծրագրեր՝ աջակցելու ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ տեղահանված անձանց՝ բարելավելով նրանց աշխատունակությունը և նպաստելով մարզի և համայնքի տնտեսական աճին: Ծրագրի խնդիրները՝ Նախագծել ծրագրեր խոհարարական արվեստի, հյուրընկալության, հյուրանոցայի […]

Տեսնել ավելին