2 հուլիս 2026
Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել ներառական և գենդերային արձագանքող տեղական ինքնակառավարումը Հայաստանում՝ մեծացնելով կանանց և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իմաստալից քաղաքական մասնակցությունը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 14 թիրախային համայնքներում՝ ընդառաջ 2026թ. ՏԻՄ ընտրություններին։ Նպատակային կարողությունների զարգացման, համայնքային մոբիլիզացման և կուսակցությունների հետ համագործակցության միջոցով ծրագիրն ուղղված է կանանց առաջնորդական պատրաստվածության բարձրացմանը, ներառական պայմանների ամրապնդմանը և տեղական որոշումների կայացման գործընթացների առավել ներկայացուցչական ու հաշվետու դարձմանը։
Ծրագրի խնդիրները
- Բարձրացնել առնվազն 560 կնոջ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձի իրազեկվածությունը տեղական ինքնակառավարման համակարգի, քաղաքացիական մասնակցության մեխանիզմների և քաղաքական ներգրավվածության հնարավորությունների մասին՝ 14 թիրախային համայնքներում կազմակերպվող իրազեկման և մոտիվացիոն հանդիպումների միջոցով։
- Ամրապնդել քաղաքական կուսակցությունների ներքին կանոնակարգային շրջանակները՝ նպաստելով գենդերային հավասարության և փախստականների ներառման դրույթների ամրագրմանը կուսակցական փաստաթղթերում։
- Զարգացնել 2026թ. տեղական ընտրություններում պաշտոնապես գրանցված կին թեկնածուների առաջնորդական կարողություններն ու պատրաստվածությունը՝ գործնական, մասնակցային դասընթացների միջոցով։
«WELP. Կանանց հզորացում հանուն տեղական մասնակցության» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ «Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագրի ներքո՝ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությամբ: