«Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղի ծրագիր

Ծրագրի նպատակն է բարձրացնել ժողովրդավարական դիմակայունությունը և քաղաքական գրագիտությունը Հայաստանի հինգ մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք) 300 երիտասարդների շրջանում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Ստեղծոլով մասնագիտացված «Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղը՝ մենք պասիվ հետաքրքրությունը վերածում ենք իրազեկված քաղաքացիական մասնակցության։

Մարզային սիմուլյացիոն շրջագայությունը կներգրավի առնվազն 300 երիտասարդի Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից՝ երկօրյա ինտենսիվ միջոցառումների միջոցով։

Մարզային շրջագայությունից հետո կկայանա Ազգային սիմուլյացիոն գագաթնաժողովը, որը կհամախմբի 40 լավագույն պատվիրակների։

Զուգահեռաբար, երիտասարդների կողմից իրականացվող «հավասարը հավասարին» մեդիաարշավի շրջանակներում կպատրաստվեն առնվազն հինգ բարձրորակ տեսահոլովակներ (Reels)՝ հասակակիցներին մոբիլիզացնելու նպատակով՝ ժողովրդավարական արժեքների և ընտրական իրավունքների մասին մատչելի բովանդակության միջոցով։

Ծրագիրը նաև խթանում է քաղաքացիական առաջնորդությունը՝ գագաթնաժողովի պատվիրակներին դիրքավորելով որպես ժողովրդավարության դեսպաններ։

 

 

Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» ֆինանսավորմամբ։