Ծառայության անվանումը՝ Համախորհրդատու «Ընտրական մոդել» սիմուլյացիոն կրթական-խաղի մշակման համար
Ծրագիր՝ «Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղ
Տևողությունը՝ 10 աշխատանքային օր
Վայրը՝ Հեռավար/Վանաձոր
- Ծրագրի մասին
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իրականացնում է «Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղի ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի 5 մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) երիտասարդների քաղաքացիական և ընտրական գրագիտության բարձրացմանը՝ 2026 թվականին նախատեսված խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:
- Աշխատանքի նպատակ
Համախորհրդատուի գործունեության նպատակն է աջակցել ծրագրի թիմին և ծրագրի խորհրդատուին՝ «Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղի շրջանակներում գործնական քաղաքացիական ներգրավվածության գործիքակազմի մշակման աշխատանքներում՝ հիմնվելով ծրագրի մեթոդաբանության և լավագույն փորձի վրա:
Մասնավորապես, համախորհրդատուն պարտավորվում է կիրառել ուսուցման արդյունավետ մեթոդաբանություններ՝ ստեղծելու կրթական բովանդակություն (ուսուցման ձեռնարկ), որը կնպաստի երիտասարդների շրջանում համապատասխան գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքային համակարգի ձևավորմանը: Այս նպատակին հասնելու համար համախորհրդատուն իրականացնում է գործիքակազմի բովանդակային մշակման հետ կապված անհրաժեշտ բոլոր աշխատանքները:
Մանրամասները աշխատանքի տեխնիկական նկարագրում։
- Դիմելու կարգ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և լրացված գնային առաջարկը (Հավելված 1-Գնահարցում) փոստային ծառայության միջոցով կամ առձեռն հետևյալ հասցեով մինչև ս/թ մայիսի 18-ը ներառյալ՝
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Խորենացի 6/1
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ
Ծանոթագրություն. Ընտրությունը կկատարվի մրցութային հիմունքներով՝ կազմակերպության գնումների ընթացակարգին համապատասխան: