Մրցույթի ծածկագիր՝ NGOC-RFQ-2026-IMS-05357-AUDIT
Հայտարարման ամսաթիվ` 08 սեպտեմբերի, 2026 թ.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 28 սեպտեմբերի, 2026 թ., ժամը՝ 18:00
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն (հասցե՝ ՀՀ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1, 2001, էլ․ փոստ՝ info@ngoc.am), International Media Support (IMS) / New Democracy Fund (NDF) կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղ ծրագրի (Պայմանագիր՝ IMS-05357) շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ ծրագրի ամբողջական ֆինանսական աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական ընկերության ընտրության նպատակով։
- Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 50,215.00 Եվրո
- Աուդիտի համար նախատեսված բյուջե՝ մինչև 1,500.00 Եվրո (ներառյալ բոլոր հարկերը)
- Աուդիտի իրականացման ժամանակահատված՝ նոյեմբեր 2026 թ. – հունվար 2027 թ. (Աուդիտորական վերջնական փաթեթի հանձնման վերջնաժամկետ՝ 31 հունվարի, 2027 թ.)
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
2.1. Նախապատմություն և ծրագրի նկարագիր
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն 2026 թ.-ի ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում իրականացնում է «Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղ ծրագիրը։
Ծրագրի նպատակն է բարձրացնել ժողովրդավարական դիմակայունությունը և քաղաքական գրագիտությունը Հայաստանի հինգ մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք) 150 երիտասարդների շրջանում։
2.2. Աուդիտի նպատակը և աշխատանքների ծավալը
Աուդիտորի հիմնական նպատակն է իրականացնել ծրագրի ամբողջական ֆինանսական հաշվետվության անկախ աուդիտ, որը ներառում է ծրագրի ողջ ժամանակահատվածի (09 ապրիլ – 30 նոյեմբեր, 2026 թ.) ընթացքում կատարված բոլոր ծախսերը։
Աուդիտորական ստուգումը պետք է իրականացվի հետևյալ ստանդարտներին և պահանջներին համապատասխան.
- Անկախ աուդիտորի եզրակացության տրամադրում ֆինանսական հաշվետվության վերաբերյալ – ISA 800/805 (International Standards on Auditing)։
- Կատարողականի /գործունեության գնահատում (Performance Audit – Economy, Efficiency, Effectiveness) – INTOSAI ստանդարտներ։
- Համաձայնեցված ընթացակարգերի իրականացում – ISRS 4400 (International Standard on Related Services)։
2.3. Աուդիտորի կողմից ստուգման ենթակա հատուկ ոլորտները
Աուդիտորը պետք է իրականացնի և հաշվետվությունում ներառի հետևյալ պարտադիր ընթացակարգերի ստուգման արդյունքները.
- Բյուջետային համադրելիություն. ֆինանսական հաշվետվության կառուցվածքի համապատասխանությունը IMS-ի կողմից հաստատված վերջնական բյուջեի հետ։
- Աշխատավարձերի և ժամանակացույցերի ստուգում. առնվազն 3 աշխատակցի 3 տարբեր ամիսների աշխատավարձերի հաշվարկների, ժամանակացույցերի, աշխատանքային պայմանագրերի և հարկային/սոցիալական վճարների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը։
- Գնումների ընթացակարգեր. IMS-ի և կազմակերպության ներքին գնումների կանոնակարգերի պահպանումը (առնվազն 3 գնման գործարքի ընտրողական ստուգում)։
- Արտարժույթի փոխարժեքային տարբերություններ. Եվրոյից /ԱՄՆ դոլարից դեպի Դրամ փոխարկման ողջ շղթայի և ձևավորված օգուտների/կորուստների ճշգրիտ արտացոլում։
- Չօգտագործված միջոցների մնացորդ. Ծրագրի ավարտին չօգտագործված ֆինանսական միջոցների մնացորդի հաստատում, որ ենթակա է վերադարձման IMS-ին։
2.4. Վերջնական հանձնվող արդյունքները
Աուդիտորական ընկերությունը պետք է ներկայացնի ամբողջական փաթեթ անգլերեն լեզվով (ստորագրված և կնքված).
- Անկախ աուդիտորի հաշվետվություն (Independent Auditor’s Report – ISA 800/805 format):
- Փաստացի բացահայտումների հաշվետվություն /Համաձայնեցված ընթացակարգերի վերաբերյալ հաշվետվություն (Report on Actual Findings /Agreed-Upon Procedures Report (ISRS 4400)):
- Ղեկավարությանը ներկայացվող նամակ (Management Letter) – Աուդիտորական դիտարկումների, ներքին վերահսկողության թերությունների, ռիսկերի դասակարգման և առաջարկությունների վերաբերյալ նամակ:
- Ղեկավարության հայտարարություն (Management Declaration) – Ղեկավարության հայտարարագիր (ստորագրված «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից):
- Աուդիտորի հաստատման և ստուգաթերթերի փաթեթ, Հավելված 5 (Auditor’s Confirmation and Checklist Package (Annex 5)) – Խմբային աուդիտորին (KPMG P/S, Copenhagen) ներկայացվող հաստատումներ:
Առավել մանրամասն տեղեկատվություն աուդիտի անցկացման վերաբերյալ կարող եք տեսնել այստեղ։