Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է» ծրագիրը։

 

Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության ծրագրերի, ոլորտում պետական բյուջետային քաղաքականության թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը։

 

Ծրագրի հիմնական խնդիրներն են՝

  1. Ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված պետական ծրագրերի շրջանակում իրականացված բյուջետային մոնիթորինգի և վերլուծությունների արդյունքների հիման վրա  փաստահեն շահերի պաշտպանություն։
  2. Խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը բյուջետային գործընթացներին, ինչպես նաև ամրապնդել կառուցողական քաղաքական երկխոսությունը պետական մարմինների, ՔՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի միջև։
  3. Ապահովել բյուջետային մոնիթորինգի արդյունքների հիման վրա մշակված առաջարկությունների հանրայնացումը։

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում  «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: