1 հուլիս 2026
Ծրագրի ընդհանուր նպատակն է ուժեղացնել քաղաքացիական հասարակության հանրային ազդեցությունը Հայաստանում՝ պետական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման եւ դիվերսիֆիկացման, ինչպես նաեւ մասնակցային կառավարման մեխանիզմների զարգացման միջոցով՝ ապահովելով ՔՀԿ-ների համակարգային ներգրավումը քաղաքականությունների մշակման, մշտադիտարկման եւ հանրային ծառայությունների որակի գնահատման գործընթացներում։
ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿ 1
Նպաստել ՔՀԿ-ների ֆինանսական կայունության բարելավմանը՝ պետական ֆինանսավորման եւ հանրօգուտ գործունեության աջակցության քաղաքական եւ իրավական մեխանիզմների ընդլայնման միջոցով։
ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿ 2
Ստեղծել եւ ինստիտուցիոնալացնել բազմաշահառու երկխոսության հարթակներ՝ CSO4Progress կամ այլ գործուն ձեւաչափով՝ ապահովելու ՔՀԿ-ների, պետական կառույցների, ՏԻՄ-երի եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունը քաղաքականությունների համատեղ մշակման գործընթացներին։
ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿ 3
Բարձրացնել հանրային վերահսկողությունը եւ մասնակցային կառավարման գործնական կիրառումը՝ հանրային ծառայությունների մատուցման եւ պետական ֆինանսավորման գործընթացների մշտադիտարկման միջոցով։
«Dialogue4Influence. Քաղաքացիական հասարակության մասնակցության և ազդեցության հզորացում հանրային քաղաքականության մեջ» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն` ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում: