Result 277
Ամփոփվեց ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին ծրագրի շրջանակներում հայտարարված քաղաքացիական լրագրության մրցույթի արդյունքները: Հոդվածների հեղինակները պարգևատրվեցին: Ներկայացվեց ծրագրի շրջանակներում իրականացված «Վանաձոր համայնքի հիմնախնդիրների բացահայտման» հետազոտության զեկույցը։ Հետազոտության նպատակն է եղել պարզել Վանաձոր համայնքի հիմնախնդիրները, բնակչության մոտեցումը լուծում պահանջող հիմնախնդիրների առաջնահերթություններին , ինչպես նաև` չափել ՏԻՄ-ի նկատմամբ վստահությունը: Հետազոտության իրականացման […]
ՀԿ Կենտրոնը շարունակում է հյուսիսային մարզերի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման գործընթացը: Գործընկեր կազմակերպություններն այս անգամ մասնակցում էին «Նոր Մեդիա: Կիրառելի գործիքակազմ ՔՀԿ-ներ համար» թեմայով դասընթացին՝ սովորելու և ծանոթանալու նոր մեդիա գործիքներին, մասնավորապես Google-ի հետևյալ՝ Gmail, Calendar, Drive, Docs, Forms, Hangouts, Map ֆունկցիաներին և գործիքներին: Հաշվի առնելով համացանցի դերի կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինֆորմացիայի տարածման և համագործակցության նոր […]
Հոկտեմբերի 3-ին ՀԿ Կենտրոնում հյուրընկալվել էին ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան, Վրացական և Վաշինգտոնյան առաքելությունների ներկայացուցիչները։ Հյուրերին նախ ողջույնի խոսք հղեց ՀԿ Կենտրոնի աշխատակից Հերմինե Գասպարյանը, ով կարևորեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ երկարամյա համագործակցությունը և շեշտեց, որ չափազանց կարևոր է տեղական կազմակերպությունների համար ուղիղ համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ։ Հյուրերը ծանոթացան ՀԿ Կենտրոնի կողմից արդեն իրականացված և ընթացքի մեջ […]
Սեպտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում տրամադրված 17 փոքր դրամաշնորհային ծրագրերի պայմանագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է նաև «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի և «Արազա» ԲՀԿ-ի համագործակցությամբ մշակած «Հանրային կառավարման համագործակցային մոդել» ծրագիրը։ Շնորհավորում ենք ֆինանսավորված բոլոր 17 ծրագրերն իրականացնող ՔՀԿ-ներին, մաղթում արդյունավետ և […]
Սեպտեմբերի 19-ին Քաղաքացիական հասարակության օրվան նվիրվծ հետաքրքիր բացօթյա միջոցառում էր կազմակերպվել: Այն իրականացվում էր ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում: ՀԿ Կենտրոնը Վանաձորում այս տոնը նշում է 2011թ.-ից: Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի շուրջ 40 հասարակական կազմակերպությունների անդամներ էին ներկա, ովքեր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան […]
ՀԿ Կենտրոնը կարևորելով ՀԿ նոր օրենքի վերաբերյալ գործընկեր ՀԿ-ների բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները, շարունակաբար հետևում է վերջինիս կիրառման մեխանիզմներին և բանակցում շահագրգիռ կողմերի հետ լուծման լավագույն տարբերակների հանգելու համար: Սույն թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի, ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետի Թունյանի, բաժնի մասնագետ Ա. Ղազարյանի […]
ՀԿ Կենտրոնը շարունակաբար զարգացնում է ոչ միայն իր շահառուների, այլ նաև իր ներքին կարողությունները։ Այս անգամ ՀԿ Կենտրոնը նախաձեռնել էր «Փոփոխությունների կառավարում» թեմայով դասընթաց աշխատակազմի համար։ Դասընթացը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում:
Շարունակում ենք ՀԿ-ների հզորացման գործընթացը, այս անգամ «Արդյունավետ ցանցերի ձևավորում: Շահերի պաշտպանություն» թեմայով: Դասընթացներին մասնակցեցին Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչները: Մասնակիցները ծանոթացան ցանցերի սխեմային և մոդուլներին, անդամության չափանիշներին և ցանցում աշխատելու առավելություններին: Գործնական աշխատանքների միջոցով դասընթացի մասնակիցները ամրապնդեցին ձեռք բերված գիտելիքները: Հարաբերությունների կազմակերպման հաջորդ կարևոր բաժինները՝ տեղեկատվական համակարգի կառուցվածքի, մարդկային և ֆինանսական […]