Տեղի ունեցավ «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագրի մեկնարկային միջոցառումը (լուսանկարներ)

Մարտի 15-ին կայացավ «ՀԿ Կենտրոն» ՔՀԿ ՀԿ և «Արազա» ԲՀԿ կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը: Միջոցառման սկզբում ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու կատարված և գալիք գործողությունները, այնուհետև Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդելի զեկույցը, որին էլ հաջորդեց հարց ու պատասխանի հատվածը: Միջոցառման մասնակից տարբեր նախարարությունների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնակցային կառավարման գործընթացը կարևորող անձանց կողմից տարբեր հարցեր, կարծիքներ և առաջարկություններ հնչեցին ընդհանուր ծրագրի, զեկույցի և մասնակցային կառավարման գործիքների վերաբերյալ: