Տեղի ունեցավ Գուգարքի տարածաշրջանի համայնքների մասնակցությամբ Town Hall քննարկումը

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում մարտի 10-ին ՀԿ Կենտրոնը կազմակերպել էր Town Hall մեթոդով քննարկում։

Քննարկումը մասն էր Գուգարքի տարածաշրջանի համայնքների կարծիքի ուսումնասիրության, որի ընթացքում համայնքապետերի հետ իրականացվել են հեռախոսային հարցումներ, ապա Town Hall քննարկումը։

Նպատակն էր պարզել, թե տարածաշրջանի համայնքների բնակիչներն ինչ կարծիք ունեն համայնքների խոշորացման վերաբերյալ և ինչպես են պատկերացնում խոշորացվող փնջերը՝ ըստ համայքնների ընդգրկվածության։