Ֆիլմի դիտում – «Զրոյական լռություն»

ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն և ՀաՄաՏեղ ծրագրերի շրջանակներում սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Զրոյական լռություն» ֆիլմի դիտմանը։

«Զրոյական լռություն» փաստավավերագրական ֆիլմը Մերձավոր Արևելքում ապրող երիտասարդների մասին է, ովքեր զայրացած են ավտորիտար ռեժիմի վրա:

Նրանք ցանկանում են հասնել փոփոխության ինտերնետի միջոցով, սակայն ապրում են այնպիսի հասարակությունում, որտեղ խոսքի ազատությունը գտնվում է հսկողության տակ:

Նրանք նոր սերնդի այն մասն են, ովքեր օգտագործում են ինտերնետն ազատ խոսքի իրավունք ստանալու և այն տարածելու համար, ինչպես նաև ինտերնետի օգնությամբ համագործակցում և պայքարում են անարդարությնների դեմ:

 

Ֆիլմի դիտումը տեղի կունենա Մայիսի 04-ին, ժամը 15։00-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան դահլիճում (ք․ Վանաձոր, Խորենացի 6/1):