Result 292
www.erit.am կայքը գրում է․ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց «Երիտասարդական մայրաքաղաք 2019» մրցույթի SMS քվեարկության եւ փորձագիտական խմբի կողմից արձանագրված արդյունքները։ Հայաստանի երեք քաղաքներ՝ Արմավիրը, Կապանը եւ Վանաձորը, 2019 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք դառնալու հայտ էին ներկայացրել։ Համաձայն «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարգի՝ յուրաքանչյուր հայտատու քաղաք նախապես ձեւավորված փորձագիտական խումբ է այցելել, տեղում ծանոթացել […]
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Համայնքային մշտադիտարկող» («Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման») ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում շուրջ մեկ տարի հանրային […]
Դեկտեմբերի 27-ին ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը ստորագրեց «Թափանցիկ և Հասանելի Հանրային Միջոցներ» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը։ Ծրագրի վերջնանպատակն է խթանել պետության կողմից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրմադրվող դրամաշնորհների, նվիրատվությունների, սուբսիդիաների և պատվիրակված ծառայությունների գործընթացի մրցութային, առավել թափանցիկ մեխանիզմների ներդրումը: Այս նպատակով մոնիթորինգի են ենթարկվելու ՀՀ 17 նախարարությունների կողմից 2017 թվականին ոչ պետական ոչ […]
Սույն թվականի նոյեմբերի 28-ին Վանաձորում կազմակերպվել էր աղբահանության ոլորտին առնչվող քննարկում Լոռու մարզի Ստեփանավան և Թումանյան խոշորացված համայնքների ավելի քան 100 ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումն իրականացվեց Հայաստանում և տարածաշրջանում տարբեր ոլորտներում և խնդիրների շուրջ բազմիցս հաջողությամբ կիրառված համաքաղաքային քննարկումների ձևաչափով («Town hall» meeting)։ Վերջինս ապահովում է բազմակարծություն և արդյունավետ մասնակցություն՝ գործընթացում հարյուրավոր քաղաքացիների, կանանց և տղամարդկանց, […]
«Լոռի» հեռուստաընկերությունը գրում է․ «Երիտասարդների հզորացում» ծրագրի թիվ 1 նպատակը բնապահպանական ռիսկերի տեսակետից խոցելի Ալավերդի, Ախթալա և Օձուն համայնքների երիտասարդներին համայնքանպաստ գործողությունների մեջ ներգրավելն ու բնապահպանական արդյունավետ ծրագրերի իրագործումն էր։ 2017-ին ՀԿ Կենտրոն ՔԶՀԿ-ը հետազոտություն է իրականացրել ազդակիր համայնքների կարիքների գնահատման վերաբերյալ ու պարզել, որ վերանոշյալ համայնքներին հանքարդյունահանող ընկերությունների վճարած բնապահպանական վճարները որպես կանոն ուղղվում են […]
Սույն զեկույցը մշակվել է ՔՀԿ նպաստավոր միջավայրի ազգային ուսումնասիրությունների (EENA, այսուհետ՝ ուսումնասիրություն) նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է գնահատել, թե տարբեր երկրներում առկա պայմանները որքանով են նպաստավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ստեղծման, աշխատանքի և գործունեության համար։ Մասնավորապես, ուսումնասիրությունը բացահայտում է, թե ինչպես են հիմնարար քաղաքացիական ազատությունների վերաբերյալ օրենքներն ու կարգավորումները գործնականում իրականացվում և ինչ ազդեցություն են դրանք […]
www.erit.am-ը գրում է․ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «NESEHNUTÍ-Independent Social Ecological Movement»-ի աջակցությամբ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնում է «Youth Empowerment» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Ալավերդի, Ախթալա եւ Օձուն բազմաբնակավայր համայնքներից երիտասարդ մասնակիցների եւ մենթորների ներգրավման միջոցով նպաստել շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը։ Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը կազմակերպվել էր եռօրյա վրանային ճամբար Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող տուրիզմի «Ուրույն» […]
Հարգելի վանաձորցիներ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն սիրով ձեզ հրավիրում է մասնակցելու հետադարձ կապի հանդիպման Վանաձորի համար 7 դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկման թեմայով։ Հետադարձ կապի հանդիպման նպատակն է բնակիչներին տեղեկացնել մոնիտորինգի արդյունքների, ծրագրի ընթացքի, խնդիրների և պոտենցիալ լուծումների մասին: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ժամը 15։00-ին Վանաձորի N7 դպրոցում (Ք. Վանաձոր , Թևոսյան […]