Տեղի ունեցավ «Էներգաարդյունավետություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 6-ին ՀԿ Կենտրոնում տեղի ունեցավ «Էներգաարդյունավետություն» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել էր «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի շրջանակներում։

Դասընթացը կազմակերպվել էր երկու փուլով, որոնց ընդհանուր առմամբ մասակցել են շուրջ 70 դպրոցահասակ երեխաներ Վանաձորի թվով 12 դպրոցներից։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց էներգաարդյունավետության կարևորությունը, դրա դերն երկիր մոլորակի պահպանման գործում և թե ինչպես կարող են իրենք էներգիան խնայել։

 

Դասընթացը վարում էր կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Նալբանդյանը։

 

 

 

«Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։