«ռեԱրմենիա» հարթակ․ առցանց ֆոնդահայթայթման հնարավորություններ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Բարեգործության խթանման գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցելով «ռեԱրմենիա» հարթակի հետ՝ կազմակերպում է առցանց հանդիպում-դասընթաց։ 

 

Հանդիպման ընթացքում «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի թիմը կխոսի հետևյալի մասին՝

  • Հանրային դրամահավաքի մեթոդները, 
  • Համայնք կառուցելու և այն որպես ակտիվ իրացնելու կարևորությունը, 
  • «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի հնարավորությունները, 
  • Հաջողված նախագծի օրինակի վերլուծություն։

Հանդիպման նպատակն է՝ բարձրացնել բարեգործության ոլորտում գործունեություն ծավալող կառույցների իրազեկվածությունը առկա ռեսուրսների վերաբերյալ։

 

Հանդիպմանը կարող են մասնակցել ՀԿ Կենտրոնի նախաձեռնությամբ ձևավորված ջատագովության խմբի անդամները և ոլորտով հետաքրքրված այլ դերակատարներ։

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին, ժամը 19։30-20։30, zoom առցանց հարթակի միջոցով։ 

Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվելը պարտադիր է, և միայն գրանցված մասնակիցները կստանան առցանց միացման տվյալները։

Հավելյալ հարցերի և պարզաբանումների համար կարող եք կապ հատատել ՀԿ Կենտրոնի հետ (info@ngoc.am, +37491743315):

ԳՐԱՆՑՎԵԼ

 

Այս ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից և աջակցում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնը (ECNL) INSPIRES ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) կողմից: Բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնին և ՀԿ Կենտրոնին և պարտադիր չէ, որ արտահայտի USAID-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: