Result 49
Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել թիրախ համայնքում էներգաարդյունավետության մշակույթի տարածմանը։ Ծրագրի ենթանպատակներն են՝ Բարձրացնել համայնքի էնգաարդյունավետությունը, Ձևավորել էներգաարդյունավետ վարքագիծ համայնքի շահառուների մոտ։ Ծրագրի շրջանակներում ակնկալվող արդյունքները՝ Փոխարինվել է 32,17 մ2 ոչ շարժական պատուհան (չափման մեթոդ՝ դիտարկում) Փոխարինվել է 3,8 մ2 շարժական պատուհան (չափման մեթոդ՝ դիտարկում) Տեղադրվել է նոր՝ մետաղապլաստե մուտքի դուռ՝ 5 մ2 չափի (չափման մեթոդ՝ դիտարկում) […]
2018թ.ապրիլ ամսին ՀԿ Կենտրոնը Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության Սպիտակի տարածաշրջանում վարչատարածքային բարեփոխումների (այսուհետ՝ համայնքների խոշորացման) վերաբերյալ։ Ուսումնասիրության նպատակն է եղել քննարկել համայնքների խոշորացման հնարավոր օպտիմալ տարբերակները, Սպիտակի տարածաշրջանի 21 համայանքների համայնքապետերի և բնակիչների հետ, բացահայտել տեղական իշխանությունների և բնակիչների հիմնական սպասելիքները, ակնկալիքները և մտավախությունները՝ կապված […]
Ծրագրի նպատակն է՝ խթանել Գյուլագարակ (Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը) և Լոռի Բերդ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերը) խոշորացված համայնքների զբոսաշրջությունը՝ համայնքային ռեսուրսների քարտեզագրման, հզորացման և հանրայնացման միջոցով: Ծրագրի խնդիրներն են՝ Թիրախ համայնքներում արկածային-Էկո գրավչություն ուեցող տուրիստական երթուղիների՝ հեծանվաարահետների և քայլարշավային արահետների, քարտեզագրում՝ ներգրավվելու […]
«Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Ոչ ֆորմալ կրթությունը գնալով դառնում է ժամանակի պահանջ, ֆորմալ կրթության բացերը լրացնելու միջոց։ Սա փաստում է նաև այն մարդկանց քանակն ու հետաքրքրությունը, ովքեր մասնակցում են ոչ ֆորմալ կրթության շրջանակներում կազմակերպվող կրթական միջոցառումներին, ցանկանում են ունենալ […]
«Կանայք հանուն լավ կառավարման» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է The BEARR Trust փոքր դրամաշնորհների շրջանակներում: Ծրագրի նպատակն է՝ Խթանել թիրախ համայնքներում գենդերային հավասարակշիռ և կարիքահեն տեղական ինքնակառավարումը՝ համայնքային մասնակցային մոդելի ձևավորման միջոցով: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ գործողությունները՝ Համայնքային կարիքների ուսումնասիրություն՝ նախաձեռնող խմբի կողմից, Նախաձեռնող խմբի անդամների կարողությունների զարգացում, Բացահայտված […]
Տեղական ժողովրդավարության դպրոցի Լոռու մարզային դպրոցներն համակարգվում են «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից։ Համայնքների Ֆինանսիստների Միավորումը (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը (ՏՀԶՎԿ) ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հիմնել են «Տեղական ժողովրդավարության դպրոցը» (ՏԺԴ): Ի՞նչ է Տեղական Ժողովրդավարության Դպրոցը. […]
Ծրագրի նպատակն է նպաստել COVID-19 համաճարակի պատճառով եկամտի աղբյուրը կորցրած քաղաքացիների, հատկապես երիտասարդների տնտեսական կարգավիճակի բարելավմանը: Ծրագրի խնդիրներն են․ զարգացնել շահառուների կարողությունները ձեռնարկատիրության ոլորտում, աջակցել առնվազն երկու բիզնես նախագծերի ստեղծմանը, հրապարակել ծրագրի հաջողության պատմությունները: Ծրագրի ուղղակի շահառուներն են Վանաձոր քաղաքում և հարակից բնակավայրերում ապրող, 18 տարեկանը լրացած 20 երիտասարդներ։ Ծրագրի արդյունքները․ առնվազն 20 […]
Ծրագրի նպատակն է՝ Կազմակերպել և իրականացնել դրամաշնորհային վարչարարություն GIZ-ի և ՄԱԶԾ-ի շահառուների համար՝ նպաստելով կանանց հզորացմանը, քաղաքացիների մասնակցությանը, տվյալների վրա հիմնված պլանավորմանը, թափանցիկությանը և հաշվետվողականությանը Հայաստանի տարբեր մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև նպաստել փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանն ու շահառու կանանց տեսանելիության բարձրացմանը: Ծրագրի արդյունքներն են՝ Կազմակերպվում է առնվազն 2 կողմնորոշիչ հանդիպում շահառուների հետ։ […]