Տեղի ունեցավ առաջին առցանց աշխատարանը

 Փետրվարի 27-ին ՀԿ Կենտրոնի «Բարեգործության խթանման գործընկերություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Թվային դրամահավաք տեսական գիտելիքից մինչև գործնական կիրառում» խորագրով առցանց առաջին աշխատարանը, որին ներկա էին 40-ից ավել ներկայացուցիչներ հիմնականում ՔՀԿ դաշտից:   

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ  Կենտրոնի հանրային կապերի ղեկավար Վահե Խաչիկյանը, ով  ներկայացրեց միջոցառման նպատակն ու այն ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել է առցանց աշխատարանը՝ նշելով առցանց ֆոնդահայթայթման կարևորությունը ՔՀԿ-ների կարողությունների զարգացման գործում:   

Ապա մասնակիցներին ողջունեց նաև Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնի (ECNL) ներկայացուցիչ Էսթեր Հարթայը՝ նշելով, որ իրենք աշխատում են տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, որպեսզի առավել բարենպաստ դարձնեն ՔՀԿ դաշտը գործունեության համար։

Աշխատարանը վարեց Չեխիայի ֆոնդհայթայթման կենտրոն (Czech Fundraising Center) կազմակերպության ներկայացուցիչ Յան Կրուպան, ով խոսեց թվային դրամահավաքների մոտեցումների, դրանց կարևորության մասին։ Ներկայացվեց նաև մեդիա արշավների պլանավորման և իրականացման կարևորությունը ֆոնդհայթայթման համար՝ կիրառելով էլ փոստերի հասցեներն ու մեդիա հարթակները։   

Հանդիպման մասնակիցները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցեր: Հաջորդ հանդիպման համար նրանց հանձնարարվեց ներկայացնել առցանց ֆոնդահայթայթման  իրենց օրինակը:

 

 

 

Այս ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից և աջակցում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնը (ECNL) INSPIRES ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) կողմից: Բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնին և ՀԿ Կենտրոնին և պարտադիր չէ, որ արտահայտի USAID-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: