
Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից իրականացվող«Քաղաքացիական Հասարակության Հզորացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում իրականցվեց ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացում ծրագրի առաջին բաղադրիչի առաջին մասը։
Ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ն հանդես է գալիս որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասով ծառայություն մատուցող կառույց։
Մարտ-ապրիլ ամիսներին Աղվերանում ՔՀԿ շուրջ 110 ներկայացուցիչներ մասնակցեցին ռազմավարական պլանավորման և ծրագրերի դիզայն թեմայով երկօրյա դասընթացների շարքին։
Դասընթացի մասնակիցներից նշում են, որ այս դասընթացի շնորհիվ մշակել են երկու ծրագրային առաջարկ, որոնցից մեկն արդեն անցել է ամբողջական հայտադիմումի փուլ։ «Այս դասընթացը հսկայական գիտելիքների պաշար էր՝ պրակտիկ մտածելակերպի խթանման և նոր ծանոթությունների հաստատման միջավայր»,- նշում է մասնակից ՔՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը։
Այժմ շարունակվում են կարողությունների զարգացման փուլի մյուս բաղադրիչները։ ծրագրի մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն ունեն մասնակցելու հաղորդակցության, ֆինանսական կառավարաման և մարդկային ռեսուրսների կառավարման թեմաներով դասընթացներին։ Դասընթացների փուլերից հետո ծրագրի մասնակից ՔՀԿ-ներին հնարավորություն կտրվի անցնելու հաջորդ՝ ռազմավարական փաստաթղթերի մշակման փուլին։
ՔՀԿ–ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման սույն ծառայությունները մատուցվումեն «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից։