Հունիսի 5-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեացավ «CSOs4SLD. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Համայնքահեն համագործակցություն և բացկառավարման գործընկերություն» թեմայով հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցում էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի և տարբեր համայնքներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների շուրջ 50 ներկայացուցիչները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի համայնքապետարանիաշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը։
Համայնքային խնդիրների համագործակցային մոնիտորինգի վերաբերյալ խոսեցին Վանաձոր համայնքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը և «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-իծրագրերի համակարգող Արբակ Սարգսյանը։ Նրանք խոսեցին սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված շինարարական օբյեկտներում համատեղ կատարած շրջայցերի մասին։
Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը ներկայացրեց Համայնքահեն նախաձեռնությունների և Բաց կառավարման գործընկերության շրջանակներումհամագործակցությունների դրական փորձը։ Թեմայի վերաբերյալ ելույթներ ունեացան նաև «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ Անի Գաբրիելյանը և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում մասնակից ՔՀԿ ներկայացուցիչները կիսվեցին իրենց համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի փորձով, հարցեր ուղղեցին համայնքապետարանի ներկայացուցիչներին։
Սույն հանդիպումն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի «CSOs4SLD. ՔՀԿ–ներըհանուն կայուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում»ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվորպական միության (ԵՄ) կողմից: