
Նոյեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից իրականացվող «CSOs4SLD։ ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագիրն 11 ենթադրամաշնորհառուների պայմանագրերի ստորագրման արարողությունը։
«CSOs4SLD։ ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից և համաֆինանսավորվում ԵՄ կողմից։
Միջոցառման սկզբում ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը շնորհավորեց դրամաշնորհառու կառույցներին և մաղթեց արդյունավետ համագործակցություն ու կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների հաջող իրականացում։
Ծրագրի շրջանակներում նորաստեղծ 11 կազմակերպություններ, որոնք գործում են Հայաստանի տարբեր համայնքներում կիրականացնեն ենթադրամաշնորհային ծրագրեր ուղղված լավ կառավարմանն ու ժողովրդավարության զարգացմանը: Ծրագրերը միտված կլինեն նաև համայնքների զարգացմանն ու կաջակցեն խոցելի խմբերի կյանքի որակի լավացմանը։
Միջոցառման ընթացքում դրամաշնորհառու կառույցները ներկայացրեցին իրենց նախագծերը և քննարկեցին համագործակցության հնարավորությունները։
«CSOs4SLD։ ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից և համաֆինանսավորվում ԵՄ կողմից։