Result 314
Սեպտեմբերի 20-ին Վանաձորում ՀԿ Կենտրոնը կազմակերպեց կրթական քվեստ-խաղ՝ DeSIRe նախագծի Ազգային իրազեկման օրվա (NAD) շրջանակում։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ և կյանքի հմտությունների զարգացման վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցեցին տարբեր շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ երիտասարդներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ։ Քվեստ-խաղը մշակվել էր այնպես, որ մասնակիցները ոչ […]
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ՀԿ Կենտրոնը կազմակերպեց ներածական դասընթաց արտաքին շահագրգիռ կողմերի համար՝ DeSIRe նախագծի շրջանակում։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել նախագծի ճանաչելիությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Երևանի տարբեր կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ կրթական հաստատությունների, բիզնես ոլորտի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասընթացը ներառում էր DeSIRe նախագծի ներկայացում՝ նպատակների, արդյունքների և առաջիկա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև հարցուպատասխանի […]
Օգոստոսի 27-ին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կայացավֆոկուս խմբային քննարկում, որը կազմակերպվել էր «Unlocking Progress․ Վանաձորի և ԳյումրիիԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում» ծրագրի շրջանակներում։ Քննարկմանը մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ և ակտիվ քաղաքացիներ։ Քննարկման նպատակն էր գնահատել Վանաձոր և Գյումրի համայնքների կողմից ստանձնածհանձնառությունների իրականացման ընթացքը Բաց կառավարման գործընկերության տեղականգործողությունների ծրագրերում, ինչպես […]
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն շարունակելով հավատարիմ մնալ իր առաքելությանը, աջակցում է համայնքներում ժողովրդավարության, թափանցիկության և կայուն զարգացման խթանմանը։ Օգոստոսի 15-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «CSOs4SLD2։ ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (Դրամաշնորհների կառավարում)» ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհային ծրագրերի պայմանագրերի ստորագրման արարողությունը։ CSOs4SLD2 ծրագրի նպատակն է խթանել կայուն և ներառական տեղական զարգացումը Հայաստանի տարբեր […]
2025 թվականի հուլիսին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իրականացրեց ներքին բազմապատկման դասընթացների շարք «DeSIRe» ծրագրի շրջանակում։ Դասընթացների նպատակն էր զարգացնել ուսուցիչների և երիտասարդների փափուկ հմտությունները, որոնք կարևոր են ժամանակակից աշխատաշուկայի և համայնքային զարգացման համար։ Դասընթացները վարեցին փորձառու մասնագետներ Արփինե Հակոբյանը և Վահե Խաչիկյանը։ Դասընթացներն ընդգրկում էին չորս հիմնական թեմատիկ ուղղություններ՝ Մեդիա և թվային գրագիտություն […]
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության սկզբունքները, դատաիրավական համակարգի մարմինների անկախությունը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարությունը։ Արդեն տևական ժամանակ է Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից ամենաբարձր մակարդակով […]
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հանձնարարությամբ և Արմավիրի զարգացման կենտրոնի (ԱԶԿ) հետ համագործակցությամբ, մեկնարկել է մարդակենտրոն համայնքային ծառայությունների նախագծման երկրորդ փուլը։ Ծրագիրն ուղղված է համայնքային ծառայությունների բարելավմանը՝ հիմնված բնակիչների իրական կարիքների վրա։ Մայիս ամսին ծրագրի թիմերը համայնքային ժողովներ են կազմակերպել Ակունք, Մարտունի, Թալին, Գավառ, Տաշիր և Նոյեմբերյան համայնքներում՝ Town […]
2025 թվականի մայիսին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իրականացրեց ներքին բազմապատկման դասընթացների շարք «DeSIRe» ծրագրի շրջանակում։ Դասընթացների նպատակն էր զարգացնել երիտասարդների, ուսուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փափուկ հմտությունները, որոնք կարևոր են ժամանակակից աշխատաշուկայի և համայնքային զարգացման համար։ Դասընթացները վարեցին փորձառու մասնագետներ Արփինե Հակոբյանը և Սյուզան Հովսեփյանը։ Դասընթացներն ընդգրկում էին չորս հիմնական թեմատիկ ուղղություններ՝ Հավասարություն, […]