Dialogue4Progress. Համայնքահեն ՔՀԿ-ների և կառավարության երկխոսության ֆորում

Երկխոսություն հանուն առաջընթացի. Բաց կառավարման շաբաթ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն և ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ կարևորելով Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հիմնադրման 15-ամյակը, համաշխարհային Բաց կառավարման շաբաթվա (Open Gov Week) շրջանակներում սույն թվականի մայիսի 22-ին կազմակերպում են համայնքահեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ճանաչողական այց և երկխոսության ֆորում։

 

Միջոցառման նպատակն է համայնքահեն ՔՀԿ ներկայացուցիչներին ծանոթացնել ԲԿԳ շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության գործունեությանը։ Քանի որ նշված վարչությունն ապահովում է կառավարություն-հանրություն երկխոսության մեխանիզմների զարգացումը և հանդիսանում է ԲԿԳ ազգային համակարգողը, այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է քննարկելու մասնակցային կառավարման և սոցիալական պատվիրակման փորձված մոդելները, որոնք նպաստում են համայնքային կայուն զարգացմանը։

 

Միջոցառման մանրամասներ.

Վայր. ՀՀ Կառավարության շենք

Ամսաթիվ և ժամ. Մայիսի 22, ժամը 14:30-ին

 

Տեղերը սահմանափակ են և հնարավորություն կտրվի առաջին գրանցված ՔՀԿ ներկայացուցիչներին։

Գրանցվել այստեղ. https://forms.gle/EVSAHfJkYVRyvi5J6