Result 274
Դեկտեմբերի 1-2-ին ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Համայնքային զարգացում և համախմբում» դասընթացը: Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները: Դասընթացն իրականացվում է Դիլիջանում, մասնակցում […]
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Մեթոդական ուսուցողական աջակցություն ԼՂՀ պետական երիտասարդական քաղաքականությանը և հասարակական կազմակերպություններին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-30-ը Հայաստան այցելեց ԼՂՀ պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված երիտասարդական պատվիրակությունը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ «Երիտասարդական ալիք» ՀԿ-ն կազմակերպեց Վանաձորի պետական, հոգևոր և հասարակական կառույցների ներկայացուցիչների […]
Նոյեմբերի 18-ին ՀԿ Կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Շիրակի երիտասարդական հիմնադրամի» «Երիտասարդ հարկատու» ծրագրի շրջանակներում իրականացվող սեմինար, որը կազմակերպել էր «ՇԵՄՄ» հաշվապահական կենտրոնը: Սեմինարի նպատակն էր հանրությանը ներկայացնել կենսաթոշակային համակարգի և եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի փոփոխությունները: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված մասնագետը` Տիգրան Մինասյանը, հանգամանալից կերպով ներկայացրեց թե´ բարեփոխումներից ակնկալվող դրական արդյունքները, թե´ դրանց հետ կապված ռիսկերը: Սեմինարին ներկա […]
Նոյեմբերի 16-ին Դսեղում տեղի ունեցավ “Համայնքային միջոցառումներին արժանավայել մակարդակ” ծրագրի շրջանակներում վերանորոգված դահլիճի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվել էր Քաունթերփարթ Ինթերնեշնլի /ՔԻ/ Քաղաքացիական հասարակության և Տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում, ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, ներդրում էին ունեցել նաև Ջինիշիան Հիշատալի հիմնադրամը /ՋՀՀ/ և Դսեղ համայքը: Վերանորոգված և գույքով համալրված դահլիճն` իր հարակից սենյակներով, օգտագործվելու է ինչպես Տիկնիկային փառատոնի ներկայացումների, […]
Նոյեմբերի 16-ին Վանաձորում հանդիսավոր կերպով լուսավորությունից հետո բացվեցին Տարոն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և Տավրոս թաղամասերի 6 փողոցները: Ծրագիրը իրականացվում էր Քաունթերփարթ Ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչության կողմից “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է Վանաձոր քաղաքի ծայրամասային թաղամասերից Տարոն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և Տավրոս թաղամասերի 6 փողոցների, մանավորապես` Տավրոսի 1-ին, Տարոն 4 թաղամասի վերջին կանգառից դեպի […]
Նոյեմբերի 9-ին Դիլիջանում վերանորոգումից հետո հանդիսավոր կերպով իր դռները բացեց Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզը: Ծրագիրը իրականացվում էր Քաունթերփարթ Ինթերնեշնալի Հայաստանյան ներկայացուցչության կողմից “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում վերանորոգվել էին մանկապարտեզի խաղասենյակները, ննջասենյակները և սանհանգույցները: Բացման միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն՝ տիկին Քերեն Հիլլիարդը, ՔԻ համայնքային զարգացման ծրագրի գլխավոր ղեկավար […]
Ծանոթացեք ծրագրի առաջին ամսագրին պատրաստված “ՀԿ Կենտրոն”-ի կողմից: http://issuu.com/ngocenter/docs/eu-_1st_edition Ծրագիրն իրականացվում է “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) և Ուկրաինայի “ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն”-ի կողմից` Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և […]
“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ն սույն թվականի սեպտեմբերից իրականացնում է ”Կանանց դերը և նրանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացում” ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան կողմից: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի ժողովրդավար և գենդերային զգայուն զարգացմանը ներգրավելով կանանց որոշումների կայացման գործընթացներում և ապահովելով հասարակության վստահությունը կառավարմանը: Նշված ծրագրի շրջանակներում Հոկտեմբերի 25-ից 26-ը իրականացվեց առաջին դասընթացը “Հանրային խոսք” թեմայով, որին ներկա էին Լոռու և Տավուշի մարզերի տարբեր […]