Հարավ-հյուսիս փորձի փոխանակման այց

Ս/թ. Հոկտեմբեր 30 – Նոյեմբեր 02 ը Քաունթերփարթ ինթերնեշնլի/ՔԻ «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում «ՀԿ կենտրոնը քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն եւ  «Գործընկերություն և ուսուցում»/ ԳՈՒՄ ՀԿ-ն կազմակերպել և իրականացրել են «Հարավ-հյուսիս փորձի փոխանակման այց ՔԻ գործընկեր Լոռու, Տավուշի, Շիրակի,  Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համայնքների համար /Վանաձոր, Ալավերդի, Ախթալա, Դսեղ, Դեբետ, Ծաթեր, Դիլիջան, Իջևան, Կոթի, Այգեհովիտ, Գանձաքար, Մարալիկ, Ախուրյան, Հայկաձոր, Սևան, Վարդենիկ, Վայոց Ձոր, Գոմք, Գետափ, Բարձրունի, Արենի, Սիսիանի, Աշոտավանի, Սպանդարյանի, Խնձորեսկի, Քարահունջի, Հալիձորի, Կապանի, Արծվանիկի,  Մեղրու/:  Գործընկեր համայնքներն ու կազմակերպությունները նշված ժամանակահատվածում այցելել են Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Դսեղ, Ալավերդի, Շիրակի մարզի Մարալիկ, Ախուրյան, Հայկաձոր համայնքներ:

 

Այցի նպատակը համայնքային զարգացման գործընթացում փորձի փոխանակումն էր, ինչպես նաև միասնական հիմնախնդիրների շուրջ տեսակետների արտահայտումը:

Փորձի փոխանակման այցի  արդիականությունը պայմանավորված էր`

(1)  Համայնքի ղեկվավարների և ՀԱԽ անդամների ակտիվ համագործակցությունը այլ համայնքների ներկայացուցիչների հետ:

(2)  Հայաստանի հարավային համայնքների տեղեկացվածությունը հյուսիսային համայնքների կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ և  համայնքների  ծանոթությունը մեկը մյուսի հետ

(3)  ՀԱԽ-երի կարողությունների  զարգացման ուղղությամբ  փորձի փոխանակման անհրաժեշտություն

 

Այցի ընթացքը

 

Հյուսիս հարավ փորձի փոխանակման այցը  տևեց 4 օր: Յուրաքանչյուր օրը կազմված էր բովանդակային քննարկումներով, հանդիպումներով ինչպես նաև տեսարժան վայրերի դիտումների այցելությամբ:

Այցի կազմակերպչական աշխատանքները իրականացվել են ՀԿ  կենտրոնի և ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: Փորձի փոխանակման այցի առաջին օրը սկսվեց Հոկտեմբերի 30-ին Դիլիջանից: Հանդիպումը տեղի ունեցավ “Բեսթ Վեսթերն”  հյուրանոցային համալիրում: Բացման ելույթով հանդես եկան ՔԻ տնօրեն Կարլ Հոֆստրան, Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը և ՀԿ կենտրոնի համակարգող Արփինե Հակոբյանը: Այնուհետև ՔԻ քաղաքացիական հասարակության և ՏԻՄ աջակցության ծրագրի ղեկավար Հ. Ստեփանյանը վարեց առաջին` Վարչական ապակենտրոնացում, համայնքների խոշորացում և տեղական ժողովրդավարություն” սեսիան: Մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտելու իրնեց դիրքորոշումն ու կարծիքները վերոնշյալ հարցի շուրջ:

Օրվա երկրորդ կեսին աշխատանքային խումբը շրջայց կատարեց Դիլիջան համայնքում` այցելելով Դիլիջանում գործող “Թումո”  կենտրոնը և գրադարանը, այնուհետև այց իրականացվեց Հաղարծին եկեղեցական համալիր, որտեղ Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանան ողջունեց բոլոր մասնակիցների, կարևորեց հանդիպումը և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Օրվա ամփոփիչ այցը ուղղված էր Դիլիջանի Պատկերասրահ:

Երկրորդ օրը սկսվեց “Քաղ. Հասարակության դերը  համայնքների ռազմավարական պլանավորման գործընթացում” թեմային քննարկմամբ: Մասնակիցները բաժանվեցին 3 աշխատանքային խմբերի և ֆասիլիտատորների վարմամբ բացահայտեցին ՌՊ-ում քաղ հասարակության ներգրավվման հաջողություններն ու բարդությունները, վերջիններիս նեևրգրավում ՌՊ-ի իրականացման և վերահսկման գործընթացներում, ինչպես նաև անդրադարձ եղավ համայնքների խոշորացման պարագայում ՌՊ-ի իրականացման առաձնահատկություններին: /Խմբային աշխատանքի արդյունքները կից/: Այնուհետև մասնակիցները ժամանեցին Վանաձոր, որտեղ այցելեցին Նարեկացի եկեղեցին և այնուհետև հանդիպում կայացավ Վանաձորի քաղաքապետարանում: ԳՈՒՄ ՀԿ  կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավար Ա. Ավետիսյանը ներկայացրեց “Քույր քաղաքների համագործակցության խթանման ընթացքը համայնքնրու գործընթացի հաջորդական քայլերը և այս պահի նվաճումները: Այնուհետև  ՀԿ կենտրոնի կողմից իրականացված “ՏԻՄ թափանցիկություն երիտասարդների ուժերով ծրագրի շահառուներից մեկը ներկայացրեց հայաստանյան պատվիրակության այցը Բաթում /Վանաձորի քույր քաղաք/` ընդգծելով ՀԿ-ների և մասնավորապես երիտասարդների դերը քույր քաղաքների հարաբերությունների կայացման և ամրապնդման մեջ:

Երկրորդ օրվա վերջին համայնքը հանդիսացավ Դսեղը: Դսեղ համայնքում աշխատանքային խումբը այցելեց Թումնայանի տուն թանգարան, որտեղ տեղի աշխատակիցների կողմից ներկայացվեց մեծ բանաստեղծի ընտանիքի պատմությունը, բանաստեղծի ստեղծագործական կյանքի մանրամասները:

Դսեղում կայացավ նաև “Կամավորության մշակույթը համայնքներու թեմայով քննարկում: ՀԿ կենտրոն ՀԿ-ի համակարգողը ներկայացրեց կամավորության գաղափարը և խոսեց այն մասին, որ կամավորությունը պարտականություն չէ, այլ հրավեր օգտակար լինելու և կամքը յուրաքանչյուրինն է ում, երբ ինչպես և ինչու: Թեմայի շուրջ ելույթ ունեցան նաև 4 ՀԱԽ անդամներ և Մարզային համակարգող Ռուզաննա Ղազարյանը:

Երրորդ օրը Մասնակիցները այցելեցին Հաղպատ հուշահամալիր, այնուհետև Ալավերդու քաղաքապետարանում կայացավ “ՏԻՄ խրախուսման ծրագրե թեմայով քննարկում: Քաղաքապետ Ա. Վարոսյանը ներկաներին ծանոթացրեց համայնքի ձեռքբերումներին ու խնդիրներին, կատարված ծրագրերին, քննարկվեցին արդիական եւ լուծումներ պահանջող մի շարք առաջնահերթ խնդիրներ: Հանդիպման ավարտին ցուցադրվեց «Ալավերդի ֆիլմը, որը պատրաստվել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ -ի աջակցությամբ:  http://www.youtube.com/watch?v=xjHDwgbISF0 04:54ից մանրամասն պատմում է այցի մասին՝ կենտրոնանալով Ալավերդու վրա

Այնուհետեւ գործընկեր համայնքների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները մեկնեցին  Շիրակի մարզ: Մարալիկ համայնքի բնակիչները դիմավորեցին բարձր տրամադրությամբ, երգ ու պարով. Նշվում էր քաղաքի օրը: Տեղի ունեցավ ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անցկացված լուսավորության համակարգի ? բարեկարգված այգու բացման արարողություն: Կարմիր ժապավենը կտրելուց հետո համայնքների ներկայացուցիչները մասնակցեցին խորհրդանշական ծառատունկին: Մարալիկի Արվեստի դպրոցում կազմակերպվել էր փոքրիկ համերգային ծրագիր, որի ընթացքում էլ քաղաքապետը պատվոգրեր հանձնեց համայնքի զարգացման գործում իրենց ավանդ ցուցաբերող մարդկանց:

Հարավ-հյուսիս փորձի փոխանակման այցի վերջին քննարկում տեղի ունեցավ Ախուրյան համայնքում, այս անգամ թեման էր՝ <<Գյուղական համայնքների համաչափ զարգացման հետագա հնարավորությունները, միջհամայնքային միավորումների/միությունների դերը համայնքների զարգացման գործում>>: Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը, ով նաեւ հանդիսանում է Ախուրյանի միջհամայնքային միավորման նախագահը, ներկայացրեց այս կառույցը դերը, իրականացվող ծրագրերն ու գործունեությունը: Ներկայացման հաջորդեց հարց ու պատասխան, ներկաններն արտահայտեցին իրենց կարծիքներն ու դիտարկումներ:

Չորրորդ օրը հարավ-հյուսիս այցի վերջին եւ ամենախորհրդանշական օրն էր: Մասնակիցներ եղան Շիրակի մարզի սահմանամերձ տարածքներում եւ անցնելով Հայաստանի Հանրապետության եւ  Թուրքիայի Հանրապետության միջեւ գտնվող չեզոք գոտի՝ հնարավորություն ունեցան թեկուզ փոքր-ինչ հեռվից տեսնել հայոց քաղաքամայր Անիի ավերակները, ավերակների միջից հպարտությամբ վեր հառնող Մայր տաճարը:

Հարավ-հյուսիս ուսուցողական այցի վերջին հանգրվանն էր Շիրակի մարզից ծրագրում ներգրավված երրորդ համայնքը՝ Հայկաձորը, ուր գործընկերներ համայնքների ներկայաուցիչները այցելեցին ՏԻՄ խրախուսման ծրագրի շրջանակներում վերանորոգվող Համայնքնային կենտրոնի շինհրապարակ:

Հենց Հայկաձոր համայնքում էր գործնկեր համայնքների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները հրաժեշտ տվին միմյանց՝ իրենց իսկ խոսքերով տանելով իրենց հետ մի մասնիկ այցից, գործնկեր մարզերից ու համայնքներից՝ գիտելիքի, փորձի, տպավորության, հուշի, հեռանկարի, աշխատելու եւ արարելու ոգեւորվածության տեսքով:

 

Այցի նկարներն այստեղ՝ https://drive.google.com/folderview?id=0B87MBJCez7AXdVJRSXdha3pKOGc&usp=sharing

Այցի մասին պատմող ֆիլմն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=-ec_k7lkpiQ