Result 288
«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն 2016 թվականի նոյեմբերի 18-ից մեկնարկել է «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Ծրագիրը միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային […]
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը «Հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագրի շրջանակներում սույն թվականի Հուլիսի 19-21-ը Հեծանվային տուրերի ուղեկցորդների համար կազմակերպել էր եռօրյա դասընթաց` Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում գործող ԷյԹիՓի բնապահպանական կենտրոնում: Դասընթացը նպատակ ուներ մեկտեղելու Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի երիտասարդ հեծանվորդների և փոխանցելու նրանց […]
«Վանաձոր Ինֆոտուն» Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը մայիսի 28-29-ին Դիլիջան քաղաքում կազմակերպել էր “Ինֆոտունն ավանդական եւ այլընտրանքային մեդիայի խաչմերուկում” թեմայով, “Բաց տարածք” մեթոդով հանդիպում: Վերջինս նպատակ ուներ մեկտեղելու ՀՀ-ում մեդիա ոլորտի հիմնախնդիրներով մտահոգված և որոշակի ռեսուրսներ տնօրինող կառույցներին և անհատներին` միասին մտածելու, քննարկելու, լուծումներ գտնելու համար: “Բաց տարածք” մեթոդի ձևաչափն իրենից ներկայացնում է […]
Ապրիլի 2-ին Վանաձորի Արգիշտի հյուրանոցում տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը, որը կազմակերպվել էր «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ […]
ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինեն Հակոբյանը ապրիլի 2-ին մասնակցեց «Էկոտուրիզմը Հայաստանում» թեմայով համաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը: Համաժողովի նպատակն էր՝ նպաստել Հայաստանում Էկո-տուրիզմի արագ զարգացմանը՝ ստեղծելով գաղափարիների և փորձի փոխանակման հարթակ և շահագրգիռ կողմերի ցանց: Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀԱՀ-ից, Հայաստանի Բնապահպանության և էկոնոմիկայի նախարարություններից, միջազգային եւ տեղական կազմակերպություններից, համայնքներից: […]
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը: Միջոցառումն իրականացվել է երկրորդ անգամ՝ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ: Միջոցառման նպատակն է նպաստել պատգամավորների, ԱԺ հանձնաժողովների, ԱԺ աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության միջեւ արդյունավետ եւ փոխշահավետ երկխոսությանը: Միջոցառման կազմակերպումն իրականացվել է 11 հոգուց […]
ՀԿ Կենտրոն” Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կազմակերպությունը սույն թվականի հունիսի 9-ին կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ տրվեց “Վանաձոր Ինֆոտուն” 2015-2016 ծրագրի մեկնարկը: Հանդիպման նպատակն էր իրազեկել ծրագրի մեկնարկի և առաջիկա մեկ տարվա կտրվածքով պլանավորված միջոցառումների և այլ գործողությունների մասին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև “Մարդամեջ” սոցիալ-նորարարական ակումբի ստեղծման և դրա շուրջ պլանավորվող միջոցառումների իրականացման; […]
Սույն թվականի հունիսի 24-ին Թբիլիսիում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ “ՀԿ Կենտրոն” Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն Վրաստանի գործընկեր հասարակական կազմակերպություններին ներկայացրեց իր կողմից իրականացվող “CAUCADOC- Վավերագրական ֆիլմերի փառատոն` ուղղված հակամարտությունների հաղթահարմանը” ծրագիրը և պլանավորված գործողությունները: Ծրագրի մեկնարկը տրվել էր նույն թվականի հունիսի 21-ին` Երևանում կայացած առաջին տեղեկատվական հանդիպման միջոցով, որի ժամանակ ՀԿ Կենտրոն-ը ծրագիրը […]