Քաղաքացիական հասարակությանը օրը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 19-ին Քաղաքացիական հասարակության օրվան նվիրվծ հետաքրքիր բացօթյա միջոցառում էր կազմակերպվել: Այն իրականացվում էր ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում:

ՀԿ Կենտրոնը Վանաձորում այս տոնը նշում է 2011թ.-ից: Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի շուրջ 40 հասարակական կազմակերպությունների անդամներ էին ներկա, ովքեր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գործունեությունը, շփվելու և համագործակցության հեռանկարներ քննարկելու այլ համայնքների ՀԿ-ների հետ: 15 կազմակերպություններ հանդես եկան ընդհանուր առմամբ 25 վարպետության դասերով, որոնք ներառում էին թե՚ տեսական կարճատև դասընթացներ, թե՚ գործնական աշխատանքներ: Թեմաները բազմազան էին՝ մշակույթ, սպորտ, երիտասարդություն, մարդու իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցում, մեդիադաշտի հետ աշխատելու հմտություններ և այլն:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը: Վերջիններս խորհրդանշական եռագույն թղթե նավակներ իջեցրին ավազանի ջրի մեջ:

ՀԿ կենտրոնը միջոցառումը հարստացրել էր նաև մի շարք այլ հետաքրքիր բաղադրիչներով՝
 Լուսանկարների մրցույթ «Քաղաքացիական հասարակությունը իմ աչքերով» խորագրով,  այո կամ ոչ պատասխան ենթադրող քվերակություն՝ «Փոփոխությունները պայմանավորված են ինձնով» թեմայով, 
«Քաղաքացիական հասարակությունը… շարունակել միտքը գրատախտակի վրա: 
Միջոցառման մասնակից ՀԿ-ները, աջակից կառույցները և կամավորները ստացան շնորհակալագրեր ակտիվ մասնակցության և օրվա կայացման գործում ունեցած ներդրման համար: