«Նոր Մեդիա: Կիրառելի գործիքակազմ ՔՀԿ-ներ համար» թեմայով դասընթաց

ՀԿ Կենտրոնը շարունակում է հյուսիսային մարզերի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման գործընթացը:

Գործընկեր կազմակերպություններն այս անգամ մասնակցում էին «Նոր Մեդիա: Կիրառելի գործիքակազմ ՔՀԿ-ներ համար» թեմայով դասընթացին՝ սովորելու և ծանոթանալու նոր մեդիա գործիքներին, մասնավորապես Google-ի հետևյալ՝ Gmail, Calendar, Drive, Docs, Forms, Hangouts, Map ֆունկցիաներին և գործիքներին:

Հաշվի առնելով համացանցի դերի կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինֆորմացիայի տարածման և համագործակցության նոր ու ավելի արդյունավետ մեխանիզմները, մասնակիցներին ներկայացվեց նաև Էլեկտրոնային փոստերի առաքման համակարգը, այն է՝ Mailchimp-ը, ինչպես նաև այլ կիրառելի՝ Google presentation, Prezi, Piktochart գործիքներ:

 

Դասընթացը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում: