Նորություն

Result 281

Ինչպիսի՞ն էր տարին քաղաքացիական հասարակության միջավայրի համար․ «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» արդյունքների ներկայացում

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» ուսումնասիրության արդյունքների պաշտոնական ներկայացումը։ Միջոցառումը բացեցին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը և «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի ղեկավար Սիմոնա Օգնենովսկան։ Ուսումնասիրության հիմնական արդյունքները ներկայացրին ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների փորձագետները։ Խոսնակները մասնավորապես նշեցին, որ հավաքների և խոսքի […]

Տեսնել ավելին

Ակադեմիական քաղաքի հայեցակարգը քննարկվեց Լոռու քաղաքական ակումբում

Նոյեմբերի 23-ին Լոռու քաղաքական քննարկումների ակումբը կազմակերպեց իր հինգերորդ հանդիպումը, որը նվիրված էր Ակադեմիական քաղաքի հայեցակարգին և դրա հնարավոր ազդեցություններին մարզի զարգացման վրա։ Հանդիպման հիմնական բանախոսներն էին ՀԱՀ Գործարարության և Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը և «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։ Վաչե Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ նմանատիպ ծրագրերի միջազգային փորձին, ինչպես նաև […]

Տեսնել ավելին

CapSLoc_ Մայիսյանում կայացավ «Դեղձ փառատոնը»՝ նվիրված հայտնի նկարիչներին

Հոկտեմբերի 20-ին Ախուրյանի համայնքի Մայիսյան բնակավայրը վերածվեց մշակութային կենտրոնի՝ հյուրընկալելով «Դեղձ փառատոնը», որը նվիրված էր ծնունդով մայիսյանցի նկարիչներ Վալերի Ափինյանին և Աշոտ Հովհաննիսյանին (Դեղձ Աշոտ)։ Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը և Էմմա Պալյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ինչպես նաև հյուրեր մարզի տարբեր համայնքներից։ Բացման խոսքում մարզպետ Մուշեղ Մուրադյանը […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ CapSLoc Ակադեմիայի ծրագրերի մշակման թեմայով երրորդ մոդուլը

Սեպտեմբերի 20-22-ը տեղի ունեցավ Համայնքային առաջնորդների թիմի (ՀԱԹ) անդամների համար նախատեսված Ակադեմիայի երրորդ մոդուլի եռօրյա դասընթացը՝ երկրորդ խմբի համար: Ակադեմիայի երրորդ մոդուլի նպատակն էր զարգացնել ՀԱԹ անդամների կարողությունները համայնքային զարգացման ծրագրերի պլանավորման, նախագծման և իրականացման ոլորտներում: Մասնակիցները ստացան գիտելիքներ և գործնական հմտություններ ծրագրերի արդյունավետ իրականացման, մշտադիտարկման և ազդեցության գնահատման վերաբերյալ: Ակադեմիայի առաջին օրը մասնակիցներին ողջունեցին […]

Տեսնել ավելին

Վանաձորում կհիմնվի հյուրընկալության և սպասարկման ոլոտի մասնագիտական ուսուցման կենտրոն

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և ՀԿ Կենտրոնի համագործակցությամբ 2025 թվականին կհիմնվի ուսուցման կենտրոն, որը կառաջարկի մասնագիտացված կրթություն և հմտությունների զարգացում՝ բավարարելու Լոռու զբոսաշրջության և ծառայությունների ոլորտների աճող պահանջները: Ծրագիրը կտրամադրի թիրախավորված մասնագիտական ծրագրեր՝ աջակցելու ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ տեղահանված անձանց՝ բարելավելով նրանց աշխատունակությունը և նպաստելով մարզի և համայնքի տնտեսական աճին: Այսօր՝ հոկտեմբերի 1-ին ՀԿ Կենտրոնի […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ «Քաղաքական ակումբ»-ի երրորդ հանդիպումը

Սեպտեմբերի 18-ին կայացավ Լոռու Քաղաքական քննարկումների ակումբի երրորդ հանդիպումը: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում էր Վրաստանի դերը Հայաստանի, հատկապես Լոռու մարզի զարգացման հարցում: Հանդիպումը վարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հանդիպման փորագետներն էին փորձագետները Ջոնի Մելիքյան – Օրբելի կենտրոնի փորձագետ Սերգեյ Մինասյան – Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, անվտանգության փորձագետ Ջոնի Մելիքյանը խորությամբ անդրադարձավ Վրաստանի ներքաղաքական իրադարձություններին: […]

Տեսնել ավելին

Երիտասարդները ծանոթանում են պետական կառույցների աշխատանքին. ուսումնաճանաչողական այց Երևանում

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի 6 մարզերից ժամանած ավելի քան 50 երիտասարդներ մասնակցեցին ուսումնաճանաչողական այցի Երևանում: Այս նախաձեռնությունը «Մոդել Հայաստան» կրթական ծրագրի շրջանակներում էր, որը նպատակ ունի երիտասարդներին ծանոթացնել պետական կառույցների աշխատանքին և խրախուսել նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին: Օրվա սկզբում մասնակիցներին ողջունեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Երիտասարդները գործելիս» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանը և ՀԿ Կենտրոնի նախագահ […]

Տեսնել ավելին

Dialogue4Progress. «Բարեգործական ոլորտի իրավական կարգավորման մեխանիզմներն ու կարիքները. Ինչու՞ կարգավորել բարեգործական ոլորտը» խորագրով պանելային քննարկում

Սեպտեմբերի 5-ին՝ Բարեգործության միջազգային օրը, ՀԿ Կենտրոնը կազմակերպեց «Բարեգործական ոլորտի իրավական կարգավորման մեխանիզմներն ու կարիքները. Ինչու՞ կարգավորել բարեգործական ոլորտը» խորագրով պանելային քննարկում: Այս միջոցառումը ևս տեղի ունեցավ #Dialogue4Progress ֆորումների շրջանակում, որոնք նպատակ ունեն խթանել երկխոսությունը պետական և քաղաքացիական հասարակության կառույցների միջև: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լիլիթ […]

Տեսնել ավելին