Նորություն

Result 292

Տեղի ունեցավ «ՔՀԿ-պետություն աշխատանքային ձևաչափերն ու հանրային միջոցների տրամադրման կարգը» թեմայով աշխատաժողովը

Նոյեմբերի 21-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «ՔՀԿ-պետություն աշխատանքային ձևաչափերն ու հանրային միջոցների տրամադրման կարգը» թեմայով աշխատաժողով, որի նպատակն էր նպաստել մարզաբնական ՔՀԿ ներկայացուցիչների տեղեկացվածության բարձրացմանը։ Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձևերին ու դրանց խնդիրներին, պետական դրամաշնորհների ընթացակարգերին։   Աշխատաժողովի առաջին մասում ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը խոսեց ՔՀԿ-ների […]

Տեսնել ավելին

Նոր հարթակ երիտասարդների և որոշում կայացնողների միջև

ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏան շրջանակներում սկսում է հանդիպում-քննարկումների շարք, որը կրում է «Մի բերան զրից․․․» խորագիրը։     ՀԿ կենտրոնի Վանաձորի Ինֆոտան համակարգող Վահե Խաչիկյանի խոսքով՝ ծրագիրը կտևի մոտ մեկ տարիր և հնարավորությաուն կտա մարզաբնակ երիտասարդներին հանդիպելու ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ։ Այն հաղորդակցման հարթակ է երիտասարդների և որոշում կայացնողների միջև։   Շարքի առաջին հանդիպումը […]

Տեսնել ավելին

Հանուն Վանաձորի երիտասարդության

2019 թվականի ապրիլի 1-ին մեկնարկեց «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագիրը, որի նպատակն է Նպաստել Վանաձոր համայնքում երիտասարդների ներգրավմանը հասարակական կյանքում՝ երիտասարդական ծրագրերի առավել նպատակային և համակարգված իրականացման միջոցով։   Ծրագրի մեկնարկին ՀԿ Կենտրոնի, Վանաձորի համայնքապետարանի և «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի միջև ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որով կողմերն իրենց պատրաստակամությունն էին հայտնում համատեղ ջանքեր դնել հանուն […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ Վանաձորի երիտասարդական քաղաքականության գործողությունների պլանի մշակմանն ուղղված աշխատաժողովը

Սեպտեմբերի 28-ին Վանաձորում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովը։ Որի նպատակն էր տարբեր շահագրգիռ կողմերի և երիտասադների մասնակցությամբ մշակել Վանաձորի երիտասարդական քաղաքայանության գործողությունների պլանը։ Աշխատաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և «Save the Children» կազմակերպության ներկայացուցիչ Անուշ […]

Տեսնել ավելին

Ավարտվեց «Ապագա ավագանի» դպրոցը

Սեպտեմբերի 14֊ին ավարտվեց ՀԿ կենտրոնի կողմից իրականացվող «Վանաձոր ինֆոՏուն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ապագա ավագանի» դպրոցը։ Լոռու մարզում բնակվող, 16-25 տարեկան 20 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված էին համայնքային խնդիրներով ու տեղական ինքնակառավարմամբ, հնարավորություն ստացան լրացնել իրենց  գիտելիքների պաշարը այս ոլորտում։   Դպրոցի նպատակն էր նպաստել լոռեցի երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու ներգրավմանը տեղական մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին։ […]

Տեսնել ավելին

Հրապարակվել է «ՔՀԿ-ՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ» զեկույցը

«Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացրել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում կատարվել է մշատադիտարկում նախարարությունների կողմից 2017 թվականին (2016 թվականի դիտարկմամբ) ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություններին հատկացված դրամաշնորհների, սուբսիդիաների, նվիրատվությունների ու պատվիրակված ծառայությունների տրամադրման ընթացակարգերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ էկոկրթությանն ուղղված բնապահպանական ճամբարը

Ս/թ հունիսի 24-26-ին Դսեղ համայնքում գտնվող և ՀԿ Կենտրոնի կողմից գործարկվող «ՏՈւԿ» տուրիստական բազայում հաջողությամբ կազմակերպվեց և իրականացվեց «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում պլանավորված առաջին բնապահպանական եռօրյա ճամբարը: Ճամբարի ընթացքում աշակերտները մասնակցեցին «Թռչուններ և նրանց պահպանությունը», «Անտառներ և անտառների պահպանությունը ՀՀ-ում», «Կենսաբազմազանություն» և «Դասընթաց դասավանդողների համար» թեմաներով դասընթացներին, կազմակերպված արշավներին և […]

Տեսնել ավելին

Մեդիագործիքների դասընթացներ պետական և համայնքային կառույցների համար

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը Լոռու մարզում գործունեություն ծավալող պետական և համայնքային կառույցների, համայնքապետարանների ու մարզպետարանի ներկայացուցիչների համար կազմակերպում է դասընթացաշար։   Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու և գործնական աշխատանքների միջոցով կիրառելու մի շարք առցանց մեդիա գործիքներ, որոնք կիրառելի են ամենօրյա աշխատանքներում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար։   ❗ Ուսուցանման թեմաները՝ ✅ Google […]

Տեսնել ավելին