Ավարտվեց «Ապագա ավագանի» դպրոցը

Սեպտեմբերի 14֊ին ավարտվեց ՀԿ կենտրոնի կողմից իրականացվող «Վանաձոր ինֆոՏուն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ապագա ավագանի» դպրոցը։ Լոռու մարզում բնակվող, 16-25 տարեկան 20 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված էին համայնքային խնդիրներով ու տեղական ինքնակառավարմամբ, հնարավորություն ստացան լրացնել իրենց  գիտելիքների պաշարը այս ոլորտում։

 

Դպրոցի նպատակն էր նպաստել լոռեցի երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու ներգրավմանը տեղական մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին։

 

Դպրոցի ընթացքում երիտասարդներն ուսումնասիրեցին  քաղաքացիական ակտիվություն, ՏԻՄ օրենք, ֆոնդահայթայթում, մասնակցային ավանդական և ոչ ավանդական մեխանիզմներ, տեղեկատվության ազատություն թեմաները։

 

Գործնական և խմբային աշխատանքների միջոցով մասնակիցներն ավելի ամրապնդեցին իրենց ստացած գիտելիքները։ Քննարկումների և բանավեճերի տեսքով կարողացան փոխանակել իրենց տեսակետներն ու նոր գաղափարների հանգել։

 

Դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։