Հայտադիմումների ընդունում. «ՔՀԿ-ների շահերի պաշտպանությունը անորոշության ժամանակներում» ծրագիր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքականության և բարեփոխումների կենտրոնը» (Մոլդովա), «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն (Հայաստան) և «Բարեփոխումների վերակենդանացման փաթեթ» կոալիցիան (Ուկրաինա) հայտարարում են մասնակիցների հայտագրում «ՔՀԿ-ների շահերի պաշտպանությունը անորոշության ժամանակներում» (Advocacy for CSOs in times of uncertainty) տարածաշրջանային կարողությունների զարգացման ծրագրի համար:

 

Ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների հզորացմանը: 

Այն նպատակ ունի օգնել կազմակերպություններին գործել քաղաքական բևեռացման և ժողովրդավարական արժեքների նկատմամբ վստահության անկման պայմաններում՝ զարգացնելով նրանց հմտությունները շահերի պաշտպանության, քաղաքական երկխոսության և դիմակայունության ոլորտներում:

 

Ի՞նչ է առաջարկում ծրագիրը

Մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել հետևյալ գործողություններում.

Առցանց դասընթացներ և փորձի փոխանակում. Առնվազն 3 առցանց հանդիպում՝ նվիրված դիմակայունությանը, քաղաքացիական ներգրավվածությանը և որոշում կայացնողների հետ քաղաքական երկխոսությանը: Այս հանդիպումները կկազմակերպվեն հիմնականում անգլերեն լեզվով։ 

Գարնանային դպրոց Մոլդովայում. 2-օրյա ինտենսիվ աշխատաժողով «Շահերի պաշտպանությունը անորոշության ժամանակներում» թեմայով, որը հարթակ կհանդիսանա տարածաշրջանային համագործակցության և ապագա գործողությունների մշակման համար: Դպրոցը կկազմակերպվի անգլերեն լեզովով։

Ցանցային համագործակցություն. Կապերի հաստատում տարածաշրջանային փորձագետների և գործընկերների հետ:

 

Կարևոր նշում. Հայաստանից ընտրված մասնակիցներից երկուսը կընտրվեն Մոլդովա այցելելու և Գարնանային դպրոցին առկա ձևաչափով մասնակցելու համար:

 

Ովքե՞ր կարող են դիմել Ծրագրին կարող են դիմել տեղական և տարածաշրջանային ՔՀԿ-ների, նախաձեռնող խմբերի և քաղաքացիական շարժումների ներկայացուցիչները: 

 

Առաջնահերթությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք.

  • Գործում են տեղական կամ մարզային մակարդակներում:
  • Ունեն սահմանափակ հասանելիություն նմանատիպ կարողությունների զարգացման հնարավորություններին:
  • Աշխատում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական ներգրավվածության ոլորտներում:

 

Ինչպե՞ս դիմել 

Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն առցանց հայտադիմումը՝ ներկայացնելով իրենց մոտիվացիան, նախկին փորձը և իրենց կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները: 

 

Դիմելու հղումը՝ https://forms.gle/JvBC8FvkcyKAhFex7  

 

Վերջնաժամկետ՝ 30/04/2026 

 

Այս նախագիծը հնարավոր է դարձել Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամներին տրամադրվող դրամաշնորհների շրջանակներում և իրականացվում է «Քաղաքականության և բարեփոխումների կենտրոնի», «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի և «RPR կոալիցիայի» կողմից։ Դրա բովանդակության համար պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական Միության տեսակետները։