Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համագործակցությամբ ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցում» Լոռու մարզի ծրագրի շրջանակներում երեք մրցույթների ամփոփումից հետո կազմակերպվեց ծրագրի մասնակիցների ներգրավմամբ։
Փորձի փոխանակման այցի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեացան այցելելու «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ, որտեղ նրանք ծանոթացան պարկի աշխատանքներին, ծավալած գործունեության հիմնական ուղղություններին և թե ինչպե՞ս են քաղաքացիներն առնչվում պարկի աշխատանքներին։
Ապա այցելեցին Տավուշի մարզի թիրախ բնակավայրերից Ենոքավանում գտնվող «Բերկրի» գաստրո-յարդ, որտեղ ծանոթացան փոքր ընտանեկան ձեռնարկության մոդելին և իմացան, թե ինչպես են ընտանիքները կարողանում իրենց սեփական ռեսուրսների հիման վրա ստեղծել ձեռնարկատիրական միջավայր։
Վայոց Ձորի Եղեգիս համայնքի տարածքում գտնվող խելացի անասնագոմում մասնակիցները ծանոթացան անասնապահության «խելացի» մոտեցումներին, թե ինչպե՞ս են կենդանիների պահման և արտադրանքի մշակման պորցեսները կառավարվում երիտասարդների կողմից։ Տեղում ծանոթացան պանրի տեսականուն, որ արտադրում են խելացի անասնագոմի սեփականատերերը։
Այցի երկրորդ օրը մասնակիցները հյուրընկալվեցին «ԱՐՓԱ» հիմնադրամի գրասենյակում, որտեղ նրանց ներկայացրեցին հիմնադրամի գործունեության շրջանակները, բնապահպանական ոլորտի ծրագրերը, ինչպես նաև հատուկ անդրադարձ արեցին հիմնադրամի կողմից պահպանվող լանդշաֆտին։ Ապա մասնակիցներն այցելեցին դեպի Նորավանք, որտեղ պահպանվող լանդշաֆտի տեսուչների հետ միասին նրանք դիտարկեցին տարածքի կենդանիներին։ Տեսուչները ներկայացրեցին, թե ինչպե՞ս են պահպանում տարածքը, ինչպես հաշվարկում վայրի կենդանիների թվաքանակը և այլն։
Օրվա երկրորդ մասում մասնակիցները այցելեցին Արենու գինու գործարան, որտեղ ծանոթացան ընտանեկան փոքր բիզնեսից դեպի մեծ դառնալու ճանապարհին։ Ուսումնասիրեցին այն մոտեցումները, որոնք կիրառում են ընտանիքի անդամները իրենց բիզնեսն առաջ խաղացնելու համար։
Այցի լուսանկարները հասանելի են այստեղ