Մայիս ամսվա ընթացքում ՀԿ Կենտրոնի թիմը հանդիպումներ ունեցավ «Դիլիջան ազգային պարկին» հարակից թիրախային 10 բնակավայրերի բնակիչների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։
WWF Հայաստանի «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչ շրջանակներում իրականացվող այս կարևոր փուլի նպատակն է իրականացնել համայնքների կարիքների արագ գնահատում։
Անմիջական հանդիպումների և մանրամասն հարցազրույցների միջոցով թիմն աշխատել է վերհանել տեղական առաջնահերթություններն ու բնակիչների հիմնական կարիքները։ Հավաքագրված տվյալները հիմք կհանդիսանան նշված համայնքներում ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) հետագա արդյունավետ ներդրման և իրականացման համար։
«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ WWF Հայաստանի հետ համատեղ, որը հանդիսանում է «Կենսաբազմազանություն և հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի իրականացման խորհրդատուն։
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իրականացնում է Ֆինանսական մասնակցային մոտեցումը Դիլիջան ազգային պարկի հարակից համայնքներում: