ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Առաջնորդության ճանապարհը սկսվում է մասնակցությունից. Հանդիպում – քննարկումներ Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերում

Հարգելի՛ բնակիչներ,

Ցանկանո՞ւմ եք ավելի ակտիվ դերակատարում ունենալ ձեր համայնքի կյանքում, հասկանալ, թե ինչպես է աշխատում տեղական ինքնակառավարման համակարգը, և ինչպես կարող են ձեր գաղափարներն ու ձայնը լսելի դառնալ համայնքում։

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հրավիրում է ձեզ մասնակցելու կանանց և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղեկացվածության բարձրացմանն ուղղված մոտիվացիոն հանդիպմանը։

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Մեր հանդիպումը բաղկացած է լինելու գործնական, ինտերակտիվ և մոտիվացիոն հատվածներից, որտեղ անդրադառնալու ենք հետևյալ առանցքային թեմաներին.

Ի՞նչ է ժողովրդավարությունը և մասնակցությունը. Կխոսենք ժողովրդավարության հիմնարար սկզբունքների՝ ազատության, իրավունքների, հավասարության և պատասխանատվության մասին։ Կքննարկենք, թե ինչու բնակիչները պարզապես ծառայություններ ստացողներ չեն, այլ համայնքի զարգացման ակտիվ մասնակիցներ։

Համայնքը և տեղական ինքնակառավարումը. Պարզ և հասանելի ձևով կվերլուծենք, թե ինչպես են կայացվում որոշումները համայնքներում։ Կխոսենք համայնքի ղեկավարի և ավագանու դերի, լիազորությունների ու համայնքային բյուջեի կառավարման պատասխանատվության մասին։

Քաղաքական գաղափարախոսություններ. Կբացահայտենք, թե ինչպես են տարբեր քաղաքական ուժերը (լիբերալիզմ, սոցիալիզմ, կոնսերվատիզմ) տարբեր կերպ տեսնում համայնքային խնդիրների լուծումը։ Կքննարկենք կանանց և տարբեր փորձառություն ունեցող անձանց ներգրավվածության կարևորությունը քաղաքական որոշումների կայացման մեջ։

Գործնական աշխատանք՝ «Իմ քաղաքական արժեքները և գաղափարախոսությունը».Կիրականացնենք անհատական թեստ «Քաղաքական կողմնացույց» (Political Compass) գործիքի միջոցով։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ սեփական արժեքներն ու նախասիրությունները՝ ապագայում գիտակցված ընտրություն կամ քաղաքական ներգրավվածություն ունենալու համար։

Ապագա առաջնորդների և թեկնածուների բացահայտում. Հանդիպման ավարտին հարցաթերթերի միջոցով կքննարկենք առաջիկա ՏԻՄ ընտրություններին ձեր կամ համայնքի ակտիվ կանանց թեկնածությունն առաջադրելու հնարավորություններն ու պատրաստակամությունը։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Նշված բազմաբնակավայր համայնքներում համայնքներում բնակվող բոլոր շահագրգիռ 18-ից բարձր տարիքի կանայք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներ (թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ)։

 

Հանդիպումների գրաֆիկն ըստ համայնքների.

  1. ԻՋԵՎԱՆ համայնք՝ Հուլիսի 7-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Իջևան համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  2. ՎԱՆԱՁՈՐ համայնք՝ Հուլիսի 8-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Վանաձոր համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  3. ՍՊԻՏԱԿ համայնք՝ Հուլիսի 9-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Սպիտակ համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  4. ԱՐԹԻԿ համայնք՝ Հուլիսի 13-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Արթիկ համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  5. ԱՄԱՍԻԱ համայնք՝ Հուլիսի 13-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Ամաիսա համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  6. ԱԽՈՒՐՅԱՆ համայնք՝ Հուլիսի 14-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Ախուրյան համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  7. ԱՇՈՑՔ համայնք՝ Հուլիսի 14-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Աշոցք համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  8. ՓԱՄԲԱԿ համայնք՝ Հուլիսի 15-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Փամբակ համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  9. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ համայնք՝ Հուլիսի 15-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Ստեփանավան համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  10. ԹՈւՄԱՆՅԱՆ համայնք՝ Հուլիսի 16-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Թումանյան համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  11. ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ համայնք՝ Հուլիսի 17-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Նոյեմբերյան համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։
  12. ԴԻԼԻՋԱՆ համայնք՝ Հուլիսի 27-ին, ժամը 12:00-14:00։ Գրանցվել Դիլիջան համայնքի դասընթացին սեղմելով այստեղ։

 

Տեղերը սահմանափակ են, շտապե՛ք գրանցվել:

Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ներառական և հզոր համայնք։ 

Սիրով սպասում ենք ձեզ։

 

Հանդիպումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «WELP. Կանանց հզորացում հանուն տեղական մասնակցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԶԾ «Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագրի ներքո՝ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությամբ։