Թումանյան համայնքի ավագանին հաստատեց ՀԿ Կենտրոնի կողմից մշակված տեղական սոցիալական աջակցության մոդելը

Հուլիսի 7-ին Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց և ընդունվեց ՀԿ Կենտրոնի կողմից մշակված «Թումանյան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու նոր մոտեցման կիրառման ընթացակարգը»։
Ընթացակարգի մշակման փորձագետ Վահե Խաչիկյանն ավագանու անդամներին ներկայացրեց փաստաթղթի կարևորությունը։ «Ընթացակարգի առավել կարճաժամկետ նպատակն է նպաստել Թումանյան բազմաբնակավայր համայնքում աղքատության հաղթահարմանը՝ խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման միջոցով»-, իր խոսքում նշեց Վահեն։
Ավագանու ներկա անդամների կողմից միաձայն ընդունված ընթացակարգը կարևորելով Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը նշեց, որ նմանատիպ ընթացակարգերը հնարավորություն են տալիս համայնքին խոցելի խմբերի հետ աշխատել առավել համակարգված ձևով։

Առաջիկայում Թումանյան համայնքի սոցիալական աշխատողի և ողջ աշխատակազմի ջանքերով ու ՀԿ Կենտրոնի աջակցությամբ ընթացակարգը գործնականում կկիրառվի համայնքում։

 

«Մասնակցային բյուջետավարում տեղական մակարդակում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: