Զառա Նիկողոսյան

Զառա Նիկողոսյանը միացել է ՀԿ Կենտրոն թիմին դեռևս 2013թ.-ից։ Աշխատանքային փորձի ընթացքում նա ձեռք է բերել լավ հաղորդակցման, կազմակերպչական և մասնագիտական հմտություններ։ Նա լավ թիմային աշխատող է և ունի պատասխանատվության բարձր մակարդակ:

Զառան որակավորված հարցազրուցավար է և 2011 թվականից ներգրավված է ՀՌԿԿ-ի և այլ հետազոտական կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտական տարբեր ծրագրերում: Նա նաև ունի հետազոտական ծրագրերի վերահսկման, տվյալների վերլուծության, հրահանգներ վարելու և դաշտային աշխատանքները համակարգելու փորձ:

Աշխատանքային փորձի ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային և տեղական թրեյնինգների և նախաձեռնությունների, կազմակերպել և օժանդակել է ֆիլմերի ցուցադրությունների, բանավեճերի, հանդիպումների, միջոցառումների։ Որպես դասընթացավար՝ նա նաև ներգրավված է տարբեր միջոցառումներում, ինչպիսիք են Town-Hall, Open Space ձևաչաիով միջոցառումները և այլն:

Ներկայումս նա ներգրավված է CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրում որպես մոնիտորինգի, գնահատման և ուսուցման մասնագետ և պատասխանատու է կազմակերպության MEL պլանի մշակման և կառավարման համար: