22 օգոստոս 2023
Վիգենը ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ տարբեր մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում։ Մասնագիտացած է նախագծերի ղեկավարման, հանրային քաղաքականությունների մշակման և հանրային և ոչ կառավարական հատվածների կառավարման ոլորտներում։ Վիգենը ունի հանրային կառավարման բակալավրի և հանրային քաղաքականության մագիստրոսի որակավորում։ Այժմ սովորում է նախագծերի կառավարման միջազգային ինստիտուտում։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների սահմաններում են գտնվում՝ հանրային կառավարումը, հանրային քաղաքականությունները, ոչ առևտրային կազմակերպությունների կառավարումը և ինստիտուցիոնալ զարգացումը, ինչպես նաև կազմակերպությունների գնահատումը ։ Վիգենը մասնակցել է տեղական և միջազգային տարբեր կարողությունների զարգացման կրթական ծրագրերի, ոլորտային տարբեր միջազգային կոնֆերանսների, նա հանդիսանում է Երիտասարդ Պրոֆեսիոնալների Շվեդական Ինստիտուտի անդամ։