Վահե Խաչիկյան

Վահե Խաչիկյանը միացել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի թիմին 2017թ․-ի հունիսին` որպես «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի համակարգող: Նա այժմ կազմակերպությունում զբաղվում է ծրագրերի և հասարակության հետ կապերի (PR) ղեկավարմամբ։

Վահեն 2015թ․-ից Վանաձոր ԻնֆոՏան կամավոր է եղել և մասնակցել է ՀԿ Կենտրոնի կազմակերպած կարողությունների զարգացամն դասընթացների։ Վահեն 2010 թվականից ծավալում է հասարակական գործունեություն և զբաղվում երիտասարդական աշխատանքով՝ նպաստելով բազմաթիվ երիտասարդների անհատական զարգացմանն կայացմանը։ Նա ներգրավված է տարբեր կազմակերպություններում, որպես դասընթացավար և աջակցում է երիտասարդների, կանանց ու տարբեր խմբերի զարգացմանն ու ներառմանը հասարակական կյանքում։

Վահեն ներկայացրել և ներկայացում է ՀԿ Կենտրոնը տարբեր պետական, համայնքային և մասնավոր կազմակերպություններում ու խորհրդակցական մարմիններում։ Նա ավարտել է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի մենեջմենթ/կառավարում բաժինը, ստացել է մենեջերի որակավորում։ Այժմ սովորում է Եվրասիա միջազգային համալսարանում։