24 օգոստոս 2023
Արփինե Հակոբյանն ունի 20 տարվա մասնագիտական կառավարման փորձ շահույթ չհետապնդող հատվածում: Նա ՀԿ Կենտրոնին միացել է 2002 թ-ից ։ 2015 թ-ից հանդիսանում է ՀԿ կենտրոնի նախագահ։ Նա ցուցաբերել է արդյունավետ հաղորդակցության եւ ղեկավարման հմտություններ որպես գործադիր, դասավանդող եւ խորհրդատու: Նա հանդիսանում է արհեստավաժ, նվիրված, մտավոր և մոտիվացնող առաջնորդ, որը կարողանում է ձևավորել համագործակցող և նվիրված թիմ։
Արփինե Հակոբյանը սոցիալական գիտությունների որակյալ մասնագետ է : Որպես սոցիոլոգ եւ արհեստավարժ հետազոտող, նա նախագծել և իրականացրել է ինչպես հետազոտական աշխատանքներ, այնպես էլ մի շարք միջազգային ծրագրերի ազդեցության գնահատումներ։
Որպես վկայագրված դասընթացավար, ունի ավելին քան 15 տարվա աշխատանքային փորձ ոչ ֆորմալ կրթության տրամադրման ոլորտում: Դասավանդման ոլորտները ներառում են կարիքների գնահատմում եւ հետազոտություն, ծրագրերի պլանավորում և նախագծում, տրամաբանական հենքի մշակում, դրամահավաք, սոցիալական աշխատանք, մոնիտորինգ եւ գնահատում, համայնքների մոբիլիզացում, կառավարում և այլն։
Արփինե Հակոբյանը իր ներդրումն ունի նաև քաղաքացիական հասարակության կայացմանը ակադեմիական կրթության համատեքստում՝ դասավանդելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավաում բաժնում «Ոչ պետական հատվածի կազմակերպություններ և կառավարում»:
Նա 2019-2021թթ․ նախագահել է Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայում։