23 օգոստոս 2023
Սյուզան Հովսեփյանը ոչ կառավարական հատվածի մասնագետ է, ունի ավելի քան 15 տարվա փորձ, ներառյալ մեկ միջազգային և երկու տեղական կազմակերպություններ (Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, Լոռու զարգացման կենտրոն ՀԿ, ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ): Սյուզանը ղեկավարել է ծրագրեր և տրամադրել խորհրդատվություն համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման, քաղաքացիների մասնակցության, պետական-ՔՀԿ-մասնավոր համագործակցության խթանման, գենդերային և երիտասարդության ներգրավվածության, քաղաքականության մշակման և շահերի պաշտպանության, հետազոտությունների ոլորտներում: Նա ծանոթ է ծրագրի նախագծման և կառավարման ցիկլին, դրամաշնորհների կառավարման ցիկլին, համակարգված ծրագրային գործողություններին տարբեր շահագրգիռ կողմերի հետ (կառավարություն, դոնոր համայնք, տեղական ՀԿ և այլն): Վերջին տարիներին Սյուզանը համակարգել է Հայաստանում քաղաքականության մշակման համագործակցային կառավարման մոդել (ֆինանսավորվել է ԵՄ/”Strong CSOs” ծրագրի կողմից), Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ հանրային ծառայությունների բարելավման նպատակով (ֆինանսավորվել է Ասիական զարգացման բանկի կողմից), Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում (ֆինանսավորվել է ՄԱԶԾ/ԳԷՀ/ՓԴԾ կողմից), Հայաստանում խելացի համայնքների ստեղծման մասնակցային մոնիտորինգ (ֆինանսավորվել է ԵՄ կողմից/«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր/ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ), Համայնքների զարգացման միջոլորտային ցանցի ամրապնդում (ֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի կողմից), Հակազդել զարգացմամբ (CDp) (ֆինանսավորվել է ՄԱԶԾ-ի կողմից), Դամաշնորհների կառավարման ծառայության տրամադրում կանանց հզորացման համար (ֆինանսավորվել է GIZ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիր և ՄԱԶԾ), Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ (ֆինանսավորվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի/ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից) և Համայնքի ուժը (ֆինանսավորվել է GIZ-ի կողմից): Սյուզանն ունի համայնքների հետ աշխատելու և նախաձեռնությունների ու դրամաշնորհների վերահսկման երկարամյա փորձ: Նա նաև դասընթացավար է և ՀԿ-ի ծրագրերի շրջանակներում տարբեր դասընթացներ է անցկացրել: Սյուզանը նաև կազմակերպել և վարել է ֆոկուս խմբային քննարկումներ, տարբեր դասընթացներ, հանդիպումներ, միջոցառումներ: Նա նաև ունի հետազոտական աշխատանքների համակարգման մեծ փորձ և աշխատել է որպես թիմի ղեկավար մի շարք հետազոտական նախագծերում: Սյուզանն ունի նաև 15 տարվա մասնագիտական դասավանդման փորձ ուսումնական հաստատություններում՝ համալսարանում՝ որպես դասախոս և դպրոցում՝ որպես ուսուցիչ։ Նա ստացել է քիմիայի և էկոլոգիայի մագիստրոսի կոչում, այնուհետև շարունակել է ասպիրանտուրան անօրգանական քիմիայի բնագավառում։ Ներկայումս Սյուզանը ներգրավված է «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրում որպես ծրագրի ղեկավարի տեղակալ և ղեկավարում է ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների կառավարման բաժինը: