Մենք

«ՀԿ Կենտրոնն» իր գործունեությունը մեկնարկել է 1994թ. որպես Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր:

2005թ-ին գրանցվելով որպես քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն, «ՀԿ Կենտրոնը» շարունակում է կատարել իր հանձնառությունը: Այսօր «ՀԿ Կենտրոնը» ներկայանում է հանրությանը որպես քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությանն առնչվող գիտելիքի, տեղեկատվության, փորձի և այլ կարողությունների շտեմարան:

Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակության (ՔՀ) ձեռքբերումներն այսօր առավել ընդգրկուն են:  ՔՀ ծավալուն դերակատարությունը թելադրված է նաև մերօրյա բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց արձագանքելու ջանքերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով «ՀԿ Կենտրոնը» իր ներդրումն է կատարում ՔՀ կառույցների զարգացման գործում` կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական և կարողությունների զարգացման ծառայություններով և ծրագրերով: Մենք հավատում ենք, որ քաղաքացիների նպատակային և բանիմաց հանձնառությունը մեր հասարակության բարօրությանը նպաստող հիմնարար գործոն է:

Բարի կամքի հիմքով մասնակցությունն ու պատասխանատվությունը՝ հանուն անհատի և ընդհանուր բարօրության ՀԿ Կենտրոնի տեսլականի ոգին ու շունչն են:  

Կազմակերպության առաքելությունն է՝ 

Սատարել քաղաղացու մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում՝ կարողությունների համալիր և շարունակական ընդլայնման միջոցով։

Խնդիրներն են՝

Խթանել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:

Աջակցել սոցիալական գործընկերություն հաստատմանը:

Խթանել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացները: 

Աջակցել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի կարողությունների զարգացմանը:

Իր առջև դրված նպատակն իրականացնելու համար ՀԿ Կենտրոնը մի կողմից աշխատում է հզորացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական և ինստիտուցիոնալ կարողությունները, մյուս կողմից նպաստում է վերջինիս կայունությանը ոլորտում:

2005 թ. «ՀԿ Կենտրոնը» անցել է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից իրականացվող «Կազմակերպության սերտիֆիկացման գործընթացը» և արդյունքում ստացել «Ինստիտուցիոնալ զարգացման սերտիֆիկացում»:

Վկայագիրը հաստատում է, որ ՀԿ Կենտրոնը համապատասխանում է ընդունված պահանջներին հետևյալ ոլորտներում՝

  1. Կառավարում և ռազմավարական կառավարում,
  2. Ֆինանսական կայունություն,
  3. Արտաքին հարաբերություններ,
  4. Ծառայությունների զարգացում, կառավարման և որակի վերահսկում,
  5. Մարդկային և նյութական ռեսուրսներ,
  6. Կառավարում:

ՀԿ Կենտրոնը Հայաստանում համարվում է ՔՀԿ-ների և նրանց գործընկեր կազմակերպությունների համար առաջատար ծառայություններ մատուցողներից մեկը:

Թիմ

Խորհուրդ

Կազմակերպության գերագույն մարմին է հանդիսանում անդամների ընդհանուր ժողովը, որն իր լիազորություններն իրականացնում է հինգ անդամներից կազմված ընտրված խորհրդի միջոցով: Կազմակերպությունն ունի 4 ստորաբաժանումներ, որոնցում ներգրավված են համապատասխան ոլորտի պատասխանատուները:

Դրամաշնորհների Վերահսկման և կառավարման բաժնում ընդգրկված են կազմակերպւթյան ավագ դրամաշնորհների ղեկավարը, կրտսեր դրամաշնորհների ղեկավարը, դրամաշնորհների ղեկավարի օգնականը, շահերի պաշտպանության մասնագետը, վերահսկման, գնահատման և ուսուցման մասնագետը, որը կրում է պատասխանատվություն ՀԿ Կենտրոնի կողմից կառավարվող դրամաշնորհների իրականացման ընթացքի վերահսկման և գնահատման համար:

Վերահսկման և գնահատման բաժնում ներառված են ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարները, կազմակերպության նախագահը, կազմակերպության վերահսկման, գնահատման և ուսուցման մասնագետը, որն իրականացնում է ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող ծրագերի վերահսկումը և գնահատումը:

Ծրագրերի կառավարման բաժնում ներգրավված են ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարները, ծրագրային աշխատակազմը, կազմակերպության հաշվապահը:

Վարչական և ֆինանսական կառավարման բաժնում ներգրավված են կազմակերպության նախագահը, կազմակերպության գլխավոր հաշվապահը, գանձապահը:

Մարգարիտ Փիլիպոսյան

Մարգարիտ Փիլիպոսյանը «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հիմնադիր նախագահն է։ Նա այժմ ՀԿ Կենտրոնի խորհրդի անդամ է։

Քնարիկ Արաբյան

Քնարիկ Արաբյանը «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի հիմնադիր անդամ է։ Ներկայումս նաև՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի խորհրդի անդամ։ Գործունեության շրջանակները՝ Քաղաքացիական հասարակության կառույցների ինստիտուցիոնալ զարգացում, ՔՀԿ կառավարման թեմաներով դասընթացներ և խորհրդատվություն։

ԱՐՍԵՆ ՊԱՊՈՅԱՆ

Արսեն Պապոյանը ՀԿ Կենտրոնին միացել է 1998թ.-ին: Աշխատել է ՀԿ կենտրոնում որպես Գյումրու մասնաճյուղի հաշվապահ/դասընթացների կազմակերպիչ, այնուհետև՝ 2004-2005 թվականներին որպես Դրամաշնորհային ծրագրերի մենեջեր: Սկսած 2012 թվականին ընգրկվել է ՀԿ Կենտրոնի վերստուգիչ հանձնաժողովի կազմում։

Նատալյա Հարությունյան

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի հիմնադիր անդամ և խորհրդի անդամ: Զարգացման մասնագետ և միջազգային խորհրդատու կառավարման, գենդերային հավասարության, մարդու իրավունքների, սոցիալական միասնության և երիտասարդության հարցերով: Նատալյան 23 տարի ղեկավարել է զարգացման ծրագրեր՝ ազգային և միջազգային մակարդակով, ամենաերկարը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում:

Ջինա Սարգիզովա

Ջինա Սարգիզովան «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի հիմնադիր անդամ է։ Նա այժմ հանդիսանում է կազմակերպության խորհրդի անդամ։ Նա Շվեյցարական կարմիչ խաչի ներկայացուցիչն է Հարավային Կովկասում։

Գործընկերներ