Նորարարություն և միջազգային փորձ՝ հայաստանյան դպրոցների համար (դպրոցներում մասնակցային բյուջետավորում)

 Այսօր օնլայն հանդիպում ունեցանք Ուկրաինայի մեր գործընկերոջ՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման ֆորում» ՀԿ-ի ղեկավար Օլեքսի Կովալենկոյի հետ։ Քննարկման կենտրոնում դպրոցական մասնակցային բյուջետավորման ուկրաինական փորձն էր ու այն մոտեցումները, որոնք կարող ենք կիրառել նաև մեզ մոտ։
Մեր համագործակցությունը գործնական փուլ է մտնում. պայմանավորվեցինք հայաֆիկացնել և տեղայնացնել Ուկրաինայի մեր գործընկերների ստեղծած գործիքները։ Սա հրաշալի հնարավորություն է՝ միջազգային լավագույն լուծումները համադրելու մեր տեղական առանձնահատկությունների հետ։
ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը նշեց, որ մենք արդեն իսկ սկսել ենք դպրոցներում մասնակցային բյուջետավորման ներդրման գործընթացը և պատրաստել ենք նախնական թուլքիթ-ձեռնարկը։ Ուկրաինացի գործընկերների փորձը միայն կհարստացնի ու կամբողջացնի մեր մշակած գործիքակազմը։